Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Միսս LADYNEWS-2017-ի հաղթողները` Selumyan Photography-ի տեսախցիկի առջև

22.12.2017

Գեղեցկության հրավառությունը շարունակվում է

Մեկ ամիս տևած մրցութային մարաթոնից հետո ընթերցողների ձայներով որոշվեցին Միսս LADYNEWS-2017-ի հաղթողները: Արդյունքների և մրցանակաբաշխության մասին արդեն պատմել ենք, իսկ այսօր ներկայացնում ենք հաղթող ճանաչված գեղեցկուհիների՝ Farren Wedding SALON-ում անցկացված ֆոտոսեսիայից ստացված լուսանկարները, որն իրականացրեց Selumyan photography-ի լուսանկարիչ Մերի Սելումյանը:

Միսս LADYNEWS-2017-ի հաղթող Սուսաննա Մելիքսեթյան

600x580

Տասնութամյա Սուսաննան Նոր Հաճնից է: Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական քոլեջը, ներկայումս սովորում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի 1-ին կուրսում: Նվագում է կիթառ, սիրում կարդալ և ֆիլմեր դիտել: Բազմաթիվ երազանքներից գլխավորը համարում է կատարյալ երջանկության հասնելը: Կարգախոսներով շարժվել չի սիրում, սակայն նշում է. «Եթե ուզում ես տարբերվել՝ պատրաստ եղիր նրան, որ լինելու ես կրկնօրինակված»: Սուսաննայի համոզմամբ՝ իսկական Լեդին նա չէ, ով անում է ամեն ինչ՝ ուշադրության կենտրոնում լինելու համար, այլ նա՝ ով ուշադրության կենտրոնում է առանց որևէ բան անելու:

600x580

600x580

600x580

600x580

Վիցեմիսս LADYNEWS-2017 Ամալյա Ավետիսյան

600x580

19-ամյա Ամալյան Արմավիրի մարզից է, Եվրոպական համալսարանի տնտեսագիտության և կառավարման բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի: Աշխույժ ապրելակերպի կողմնակից է, սիրում է միշտ շարժման մեջ լինել, իր իսկ բնորոշմամբ՝ աշխատասեր է: Համոզված է, որ պետք է ունենալ միայն իրականանալի երազանքներ, ավելի ստույգ՝ նպատակներ: «Եթե ինչ որ բան ցանկանում ես, ուրեմն ջանք պիտի չխնայես դրան հասնելու համար»,- հավատացած է Ամալյան:

600x580

600x580

600x580

«LADYNEWS․am-ի համակրանք» տիտղոս՝ Նարա Բաբայան

600x580

Երևանցի 27-ամյա Նարան երկու մասնագիտություն ունի՝ ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռադիոլրագրության բաժինը, իսկ այժմ սովորում է ՀՊՄՀ-ի հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: Միաժամանակ աշխատում է, ունի հաշվապահական աշխատանքի քառամյա փորձ: Հետաքրքրությունների շրջանակը լայն է, իսկ երազանքները տարիների հետ փոխվում են: «Երազանքներն ապրեցնում են, հեքիաթային երանգներ հաղորդում կյանքին»,-գտնում է Նարան ու չի թաքցնում իր երազանքը. որ աշխարհում ապրող յուրաքանչյուրն ունենա իրական սեր: Նշանաբանն է՝ «Ամեն դեպքում պահպանիր քո եսը»: Իսկ իրական Լեդին, ըստ Նարայի, իր մեջ կրում է բարություն, հոգատարություն, սեր, ջերմ ժպիտներ ու անհասանելիություն: Նա կայացած է, ինքնահաստատված, իր ճանապարհով վստահ առաջ ընթացող:

600x580

600x580

600x580

600x580

Ամենաֆոտոգենիկ մասնակից՝ Թամարա Իսախանյան

600x580

Թամարան ևս Նոր Հաճնից է։ Բժշկական կրթությամբ 26-ամյա գեղեցկուհին աշխատում է դեղատանը՝ որպես խորհրդատու։ Չնայած ծանրաբեռնվածությանը՝ կանոնավոր մարզվում է։ Երազանքներն ու նպատակները բազմաթիվ են, սակայն ամենագլխավորը, Թամարայի համոզմաբ, ընտանիքն է։ Կենդանասեր է և մեծ ցանկություն ունի, որ ոչ մի կենդանի դրսում անտուն չլինի, ունենա իր տաքուկ, ապահով անկյունը։ «Ամեն ինչ ուղեկցվում է բարությամբ»,-գտնում է ամենաֆոտոգենիկը ճանաչված մասնակիցը:

600x580

600x580

600x580

Հիշեցնեք, որ ֆոտոսեսիան իրականացվել է Farren Wedding SALON-ի տրամադրած շքեղ հագուստներով ու աքսեսուարներով։ Դիմահարդարումը և վարսահարդարումը իրականացրել էին Faby Studio գեղեցկության սրահի մասնագետներ Լուսինե Սահակյանը և Հեղինե Սարգսյանը: Հաղթողներին շնորհվեցին արժեքավոր մրցանակներ, այդ թվում` մարզիչի հսկողությամբ մեկամսյա անվճար մարզումներ Fitness club Olympia կենտրոնում, նվերներ` Mood cosmetics խանութ-սրահից: Farren Wedding SALON-ի տնօրինությունը հայտարարեց, որ մրցույթի բոլոր` 26 մասնակցից յուրաքանչյուրին, ով առաջիկա մեկ տարում երջանկություն կունենա կազմակերպելու իր հարսանյաց հանդեսը` հարսի զգեստը և հարսանեկան մյուս աքսեսուարները կտրամադրվեն 50 % զեղչով:

Շնորհակալություն բոլորին և շնորհավոր գալիք Նոր Տարի:

600x580

Անուշ Ավանյան

Աղբյուր` LADYNEWS.am


 

Դիտվել է 2845 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 821 անգամ
23.04.2024
Դիտվել է 223 անգամ
25.04.2024
Դիտվել է 186 անգամ
26.04.2024
Դիտվել է 159 անգամ
27.04.2024
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster