Ինչպես արագ կարգի բերել տունը
19.12.2017
Այն օրը, երբ դուք հավաքում եք, պատրաստում և լվացք անում ձեզ մոտ նույնպե՞ս կոչվում է հանգստյան օր։ Այս կատակը երևի թե հայտնի է յուրաքանչյուր կնոջը։ Հանգստայն օրը ձեզ տրամադրելու կամ այն տանից դուրս անցկացնելու փոխարեն, կանանց մեծամասնությունը այն ծախսում է հոգնեցուցիչ մաքրման վրա։ Սակայն իրականում գոյություն ունի հասարակ միջոց, որը կօգնի մաքրման վրա քիչ ժամանակ ծախսել, իսկ տունը մաքրության մեջ պահել։
Ամեն օր 10 րոպե տրամադրեք բնակարանի որևէ հստակ հատվածի մաքրմանը։ Օրինակ երկուշաբի՝ ննջասենյակի, երեքշաբթի՝ հյուրասենյակի, չորեքշաբթի՝ պատշգամբի, հինգշաբթի՝ խոհանոցի, ուրբաթ՝ լոգարանի և զուգարանի։ Այս կերպ հանգստյան օրը գործի մեծամասնությունն արդեն արված կլինի։
Միաժամանակ բնակարանը մշտապես մաքրության մեջ պահեք՝ օգտագործելուց հետո իրերը դրեք իրենց տեղը, ամանները օգտագործումից հետո միանգամից լվացեք, գազօջախը ուտեստ պատրաստելուց անմիջապես հետո մաքրեք։ Դուք շուտ կհամոզվեք, որ դա ձեզանից շատ ժամանակ չի խլի, իսկ արդյունքում հանգստյան օրերին ավելի շատ ժամանակ կունենաք։
Բնակարանի արագ մաքրում
Իհարկե տարբեր իրավիճակներ են լինում և ֆորս-մաժորային կացություն աշխատավայրում, և ֆիզիկական թուլություն, վատ ինքնազգացողություն։ Այս դեպքում, ինչ խոսք, ամենօրյա մաքրության մասին դժվար է մտածել։ Ահա արագ մաքրման տարբերակ, որը ձեզանից քիչ ժամանակ կխլի և կուրախացնի իր արդյունքով։
Լավ է, եթե ձեր կեղտոտ հագուստը պահվում է հատուկ զամբյուղում։ Եթե ոչ, ապա հավաքեք կեսը և տեղադրեք լվացքի մեքենայի մեջ։ Մնացածը հավաքեք տոպրակի մեջ և պահեք պահարանում կամ պատշգամբում։
Մշակեք խողովակները, լվացարանները, զուգարանակոնքը մաքրող հեղուկով և թողեք 10 րոպեյով։ Այդ ընթացքում լվացեք կեղտոտ ամանները, եթե այդպիսինները կան։ Սրբեք խոհանոցային պահարանները, պատուհանագոգը և իրերը իրենց տեղերը դրեք։
Սրբեք մշակած խողովակները, լվացարանները, զուգարանակոնքը։ Սրբեք հայելիները և տան ապակե մակերեսները՝ օգտագործելով հատուկ միջոց։
Փոշին կահույքից հեռացրեք միկրոֆիբրայի կտորով, այն հիանալի հանում է փոշին ցանկացած մակերեսից, առանց հետքեր թողնելու։
Ձեզ մնում է փոշեկուլով մաքրել բնակարանը և թարմացնել հատակը․ վերջ՝ մաքրությունն ավարտված է։
Օգտակար խորհուրդներ
Մաքրման համար օգտագործեք բոլոր հնարավոր նորությունները՝ հատակ մաքրող միջոցներ, սպունգեր, կտորներ և այլն։ Դրանք իսկապես թեթևացնում են մաքրման գորժընթացը, քանի որ պատրաստված են խոնավություն կլանող, հետքեր չթողնող կտորներից։
Բնակարանին տեսանելիորեն խնամված և կոկիկ տեսք հաղորդելու համար հարկավոր է խուսափել չափազանց շատ իրերից։ Ավելորդ իրերը ստեղծում են թափթփվածության տպավորություն։
Բոլոր հայելապատ և ապակեպատ մակերեսները մաքրության մեջ պահելը մեկ այլ քայլ է դեպի բնակարանի մաքրություն։
Եթե ձեր բնակարանով մեկ տեղադրված են մանր-մունր իրեր, ապա հավաքեք դրանք տուփի մեջ։
Խոհանոցը միշտ մաքրության մեջ պահեք։ Պարբերաբար հավաքեք ամանները պահարաններ, իսկ մթերքները սառնարանում դրեք։
Փափուկ կահույքը ժամանակ առ ժամանակ խոնավ շորով կամ սպունգով սրբեք։ Կարելի է օգտագործել հատուկ միջոց։ Այս կերպ ձեր կահույքը միշտ թարմ տեսք և հաճելի բուրմունք կունենա։
Եվ վերջինը, հասարակ կանոն պահպանեք․ եթե դուք չեք օգտագործում իրերը մեկ-երկու տարուց ավելի, ապա դեն նետեք դրանք։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7048 անգամ
Читать на русском
|