Նիհարեցնող ակնոցներ. ճապոնացիների հերթական գյուտը
25.04.2012
Ճապոնացի գիտնականները ստեղծել են ակնոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է տեսողականորեն մեծացնել կամ փոքրացնել մթերքները: Նրանք ապացուցում են, որ արդյունքում մարդը կկարողանա ուտել շատ կամ քիչ, քան սովորաբար:
Ինչն էլ իր հերթին նպաստում է քաշի ավելացմանը կամ պակասեցմանը: Միևնույն ժամանակ, ուտելու ընթացքում ձեռքերի կամ մնացած առարկաների չափսերը չեն փոխվում:
Փորձարկումները ցույց են տվել, որ, օրինակ, մարդիկ ուտում են 9,3 % ավելի քիչ թխվածքաբլիթ, եթե ակնոցով դրա չափսը կրկնապատկվում է:
Ենթադրվում է, որ հրաշք ակնոցների հիմնական սպառողները կլինեն արևմտյան երկրների բնակիչները, որտեղ կա ավելորդ քաշի խնդիրը: Դիտվել է 9251 անգամ
|