Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ դուք խուրմա եք ուտում

07.11.2017

Ըստ լեգենդի «աստվածների սնունդը»` խուրման, կանանց պարգևում է գեղեցկություն և առողջություն: Խուրմայի հայրենիքը համարվում է Հին Չինաստանը, որտեղ այն երկրպագում էին:

Հատապտղի սեզոնը (իսկ խուրման հատապտուղ է) սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածն է: Ընտրեք թմբլիկ, փայլուն պտուղ հարթ կաշվով՝ առանց ճաքերի, հետքերի: Տերևները չպետք է լինեն վառ կանաչ: Փափուկ խուրման արժե ուտել նույն օրը, իսկ պինդը թողնել, որպեսզի այն հասնի: Սառնարան դնելու տեղը դրեք այն թղթե տոպրակի մեջ՝ խնձորի կամ բանանի հետ:

Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ մենք վայելում ենք հասած խուրման.

Ամրանում է իմունիտետը 

Աշնան գալուն պես «իմունիտետ» բառը հանդիպում է ամեն երրորդ հրապարակման մեջ: Խորհուրդ է տրվում օգտագործել խուրման որպես հակավիրուսային գործակալ: Պատահական չէ, որ այս մթերքը սեզոնային է: Ամենահասարակ բացատրությունը նրա մեջ պարունակող վիտամին С-ն է, որը հուսալի պաշտպան է գրիպից և շնչառական հիվանդություններից:

Դանդաղեցնում է ծերացման գործընթացը

Միրգը հարուստ է կատեհիններով՝ հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս բջիջներին քայքայվել ազատ ռադիկալների ազդեցությունից: Սովորաբար համարվում է, որ դրանք շատ են նաև կանաչ և սպիտակ թեյերում: Սակայն կատեհինը դրանցում պահպանվում է միայն այն դեպքում, եթե տերևները ֆերմենտացիայի չեն ենթարկվել: Խուրմայի պարագայում, հենց կատեհիներն են նրան տալիս տտպահամություն, սակայն դրա շնորհիվ այն հիանալի պաշտպանում է լնդերը: Խուրմայի կաշին շատ հակատարիքային վիտամիններ է պարունակում, այդ պատճառով այն պետք չէ ուտելուց հանել:

600x580

Լավացնում է մարսողությունը

Խուրման պարունակում է մեծ քանակությամբ բջջաթելեր: Այն նպաստում է առողջ մետաբոլիզմին: Խուրման վայելելու համար հարկավոր է այն ոչ թե որպես դեսերտ օգտագործել, այլ առանձին թեթև սնունդ և օրական ընդամենը 1-2 հատ:

Լավացնում է տեսողությունը

Բացի վիտամին В-ից ու С-ից խուրման նաև պարունակում է վիտամին А: Այն պատասխանատու է մեր տեսողության համար: Խուրման հիանալի կանխարգելիչ միջոց է կոնյուկտիվիտի դեմ:

Փրկում է այտուցվածությունից

Խուրմայի մեկ այլ հատկությունն այն է, որ նա ազատում է այտուցվածությունից: Փափուկ միջուկն օգնում է դուրս հանել ավելորդ հեղուկն օրգանիզմից: Իսկ որպեսզի հեղուկի հետ դուրս չգան վնասակար հանքանյութերը, այն միացնում է կալիումը: Ի դեպ, վերջինս նաև պատասխանատու է կայծակնային էներգիա հաղորդելու համար: Ի դեպ, Արևելքում խուրման օգտագործվում է նաև զկրտոցից ազատվելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7925 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 509 անգամ
18.04.2024
Դիտվել է 240 անգամ
19.04.2024
Դիտվել է 188 անգամ
23.04.2024
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster