Բոլորը դա անում են ժամանակ առ ժամանակ` չնայած խանութներում գուլպաների բազմազանությանը:
Բոբիկ ոտնաթաթերի թրենդը պահպանվում է արդեն մի քանի տարի և ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց նորաձևության մեջ: Սպորտային կոշիկները շատ բազմազան են և գուլպաներ գտնելը ամեն մեկի համար այդքան էլ հեշտ գործ չէ. արդյունքում` մենք հագնում ենք կոշիկները բոբիկ ոտնաթաթին` դրանով իսկ մեծ վնաս հասցնելով մեր առողջությանը:
«Այդպիսով մենք մեծացնում ենք սնկային ինֆեկցիաներով վարակվելու և ոտնաթաթի դեֆորմացիայի զարգացման հավանականությունը, էլ չենք ասում՝ ոտքերի և կոշիկների տհաճ հոտի մասին»,-ասում է օրթոպեդ Էմմա Սթիվենսոնը:
«Կախված ոտնաթաթի քրտնարտադրության մակարդակից, կարող են խնդիրներ ծագել խոնավության մեծ քանակի պատճառով, ինչը ձեզ դարձնում է խոցելի սնկային հիվանդությունների համար: Միջինում, ոտքերն օրական կարող են քառորդ լիտր քրտինք արտադրել և, եթե այն չի կլանվում գուլպաների կողմից, ապա մնում է հենց կոշիկների մեջ»,- բացատրում է Սթիվենսոնը:
Խոնավության ավելցուկը, կոշիկների արհեստական կտորները և գուլպաների բացակայությունը կատարյալ միջավայր են ինֆեկցիաների զարգացման համար: Արդյունքում` ձեր ոտքերից ոչ միայն տհաճ հոտ կգա, այլ դրանք կտառապեն տհաճ զգոցողություններից:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: