Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

5 արդյունավետ խորհուրդ` լավ քնի համար

28.09.2017

Նորմալ քունը մարդու օրգանիզմին պատճառած գլխավոր նվերներից մեկն է: Այն օգնում է պայքարել մրսածության դեմ, ստանալ էներգիա նոր օրվա համար, վերամշակել հիշողությունները և մտքերը: Եվ այսպես, ինչպես սովորել ճիշտ հանգստանալ:

Երկարացրեք քունը

Հայտնի է, որ Նապոլեոնը քնում էր 4-5 ժամ, իսկ Թոմաս Էդիսոնին բավական էր 4 ժամը: Սակայն նրանք բացառություններ են: Միայն մարդկանց 10%-ը կարող են 7-8 ժամից քիչ քնել առանց վնաս հասցնելու իրանց օրգանիզմին: Քիչ քնելը հանգեցնում է կենտրոնացվածության, ուշադրության, հիշողության վատացմանը:

Կարճ քունն ունի մեկ այլ բացասական կողմ ևս՝ ուղեղը սկսում է անջատվել, երբ մարդը չի քնում: Սկզբից անջատվում ես կես վայրկյանով, այնուհետև այդ ժամանակը սկսում է երկարել, իսկ մարդը երբեմն, նույնիսկ, չի գիտակցում, որ քնել է, այսինքն՝ այդ վիճակը նմանվում է գիտակցության կորստի:

Ինչպե՞ս պայքարել. եթե դուք ամբողջ աշխատանքային շաբաթ քնում եք 7-8 ժամից պակաս, իսկ հանգստյան օրերին պառկում սովորական ժամի, ապա զարթեցուցիչ մի դրեք: Եթե շաբաթ օրը դուք արթնանում եք նույն ժամին, ուրեմն բավարար եք քնում: Եթե ոչ, ապա աշխատեք չզրկել ձեզ քնելու ավելորդ ժամերից: Այն դեպքերում, երբ դա անհնար է, օրգանիզմը կարող է վարժվել հանգստյան օրերին հանգստանալուն: Դա ամենալավ տարբերակը չէ, սակայն դուք ձեզ առնվազն ավելի լավ կզգաք:

Քնի և առողջության կապը

Եթե դուք գիշերն արթնանում եք զուգարան գնալու համար, ապա ավելի լավ է քնելուց առաջ նվազեցրեք հեղուկի օգտագործումը: Սակայն, եթե դա տեղի է ունենում գրեթե ամեն գիշեր, ապա դա վատ նշան է: Ամենայն հավանականությամբ ձեր մոտ սկսել է գիշերային ապնոէ՝ շնչառության կանգ: Դա այնպիսի վիճակ է, երբ մարդը չի շնչում 10 վայրկյան և ավելի ու այսպիսի վիճակները կարող են շատ կրկնվել գիշերվա ընթացքում: Արդյունքում, օրգանիզմը չի ստանում բավականաչափ թթվածին, մարդն արթնանում է փոփոխական տրամադրությամբ, սկում են խնդիրներ սրտի և այլ օրգանների հետ:

Ի՞նչ կապ կար զուգարան հաճախելը: Սիրտը սկսում է արագ խփել՝ արյան շրջանառությունը լավացնելու համար, և մյուս օրգանները ճնշում են զգում, այդ թվում նաև՝ միզապարկը:

Ինչպես պայքարել. բարձն ավելի բարձր դրեք շնչառական ուղիները չարգելակելու համար: Եթե առավոտները զգում եք, որ քիթը լցված է, գիշերը կարելի է կաթեցնել ծովաջրի լուծույթ:

600x580

Ցերեկը մի քնեք

Մեծահասակներն, ում ռեժիմը թույլ է տալիս, սիրում են ցերեկվա ժամերին մեկ-երկու ժամ քնել: Դա այդքան էլ լավ չէ, որովհետև, միևնույն է, օրգանիզմը նորմալ չի հանգստանում: Իսկ քնելու ցանկությունն այդ ժամերին գիշերային վատ քնի նշան է:

Ինչպես պայքարել. գիշերային քնի երկարությունն ավելացնելուց զատ, փորձեք ցերեկն ամեն երկու ժամը մեկ ուտել: Օրինակ, սպիտակուցային կոկտեյլ առավոտյան 7-ին, ձվածեղ՝ 9-ին և խնձոր ընկույզով՝ 11-ին: Այս պարագայում դուք ճաշին շատ չեք ցանկանա ուտել և ձեր քունը չի տանի:

Առավոտյան շուտ արթնացում, թե անքննություն

Շատերի մոտ անքննությունը տարբեր է, ոմանք չեն կարողանում քուն մտնել, ոմանք խորը քնել: Այդպիսի մարդիկ առավոտյան արթնանում են ոչ հանգստացած: Նրանք իրենց ավելի վատ են զգում և սովորաբար ավելի երկար են հիվանդանում:

Ինչպես պայքարել. հրաժարվեք կոֆեինից կամ նվազեցրեք դրա օգտագործումը: Փորձեք փոխել քուն մտնելու ժամը, գնահատեք քուն մտնելու արագությունը և առավոտյան ձեր վիճակը:

Քունը և սպորտը

Շատերը սխալմամբ կարծում են, որ քնելուց առաջ սպորտով զբաղվելն օգնում է ավելի շուտ քնելուն: Իրականում դուք դեռ երկար կպառկեք անկողնում բաց աչքերով: Ավելի լավ էսպորտով զբաղվել քնելուց 4-6 ժամ առաջ, որպեսզի հասցնեք սառել և տրամադրվել հանգստին:

Ինչպես պայքարել. սպորտով ցանկալի է զբաղվել առավոտյան, իսկ օրվա երկրորդ կեսին զբաղվել թույլ մարմնամարզությամբ: Ընդհանուր առմամբ սպորտը թույլ է տալիս ավելի լավ քնել, ուղղակի անհրաժեշտ է դրա համար ճիշտ ժամանակ հատկացնել:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6866 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-04-2024 15:31
Fanvue առցանց հարթակը սկսել է հայտեր ընդունել աշխարհում առաջին Miss AI գեղեցկության մրցույթի համար։ Դրանում կմրցեն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված կանայք։ Հաղթողը կստանա «Միսս աշխարհ» թվային համարժեքի տիտղոսը, իսկ նրա ստեղծողին կշնորհվի 5000 դոլար դրամական մրցանակ, Fanvue հարթակում առաջխաղացում և 5000 դոլարից ավելի PR արշավ։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ևս մրցանակներ կստանան։
18-04-2024 15:20
Ոսպը, ոլոռը և լոբին ոչ միայն բարձրորակ բուսական սպիտակուցի մատչելի աղբյուր են, այլ նաև սրտանոթային համակարգի առողջության համար օգտակար մթերքներ: Բժիշկները հորդորում են ավելի հաճախ ուտել հատիկաընդեղեն, քանի որ դրանց շնորհիվ օրգանիզմը կարող է ստանալ բարձրորակ սպիտակուցներ՝ առանց հագեցած ճարպերի ավելորդ սպառման, որոնց ավելցուկը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և գիրության բարձր ռիսկի։
18-04-2024 15:00
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել' Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ։ Լուրեր են պտտվում, որ Սինատրային մարմնավորելու է ԴիԿապրիոն, իսկ նրա խաղընկերուհին լինելու է Ջենիֆեր Լոուրենսը, ով կմարմնավորի լեգենդար արտիստի երկրորդ կնոջը՝ դերասանուհի Ավա Գարդներին:
18-04-2024 10:25
32-ամյա Էմիլի Ռատակովսկին հրահրել է A24 պրոդյուսերական ընկերության ղեկավարներից մեկի՝ Նոա Սաքոյի հետ սիրավեպի մասին լուրեր։ Զույգին բռնացրել են Նյու Յորքի ռեստորաներից մեկում ճաշելուց հետո։
18-04-2024 07:08
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, այս շաբաթավերջին Կալիֆորնիայի Ինդիո քաղաքում կայացած Coachella երաժշտական փառատոնի ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները իր հարսնացուի՝ Լորեն Սանչեսի նկատմամբ։ 60-ամյա Բեզոսին եւ 54-ամյա Սանչեսին նկատել են VIP տարածքում՝ Լանա Դել Ռեյը ելույթին սպասելիս:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.04.2024
Դիտվել է 629 անգամ
12.04.2024
Դիտվել է 259 անգամ
16.04.2024
Դիտվել է 193 անգամ
17.04.2024
Դիտվել է 144 անգամ
18.04.2024
Դիտվել է 80 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster