Ցանկացած գինեկոլոգին հարցրեք և նա կպատասխանի, որ ալկոհոլը հղիներին խստիվ արգելվում է:
Նա ձեզ կպատմի սպիրտ պարունակող ըմպելիքն օգտագործելու հետևանքներն ուղեղի զարգացման, քաշի, երեխայի վարքագծի և աճի վրա: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ «չոր օրենքը» պարտադիր չէ պահել 9 ամիս:
Բրիտանացի գիտնականները ուսումնասիրել են հղիության մասին 26 արձանագրություն, որտեղ նշված էր ալկոհոլի աննշան օգտագործում (2 ստանդարտ չափաբաժին՝ շաբաթվա ընթացքում): Նրանք չեն նկատել ալկոհոլի օգտագործման և երեխաների զարգացման միջև կապը: Ժամանակից շուտ ծննդաբերելու ռիսկն ալկոհոլ օգտագործողների մոտ մեծանում է 5-10%, սակայն բացի դրանից այլ վտանգներ չեն նշվում:
Ամեն դեպքում գիտնականները նշում են, որ այն չի կարելի օգտագործել ամբողջ 9 ամիսների ընթացքում: Հղիության առաջին ամսիներին ալկոհոլը կարող է վնասել պտղին: Նրանք խորհուրդ են տալիս հղիանալ ցանկացող կանանց նույնպես հեռու մնալ ալկոհոլից:
Իսկ մինչև ավելի մասշտաբային հետազոտության դուրս գալը հղի կանայք ամեն դեպքում ավելի լավ է նախընտրեն «չխմել»:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: