Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես սովորել վստահել միմյանց

13.09.2017

Դուք վստահու՞մ եք ձեր զույգին: Եթե այո, ուրեմն ձեզ հաջողվել է ստեղծել այնպիսի հարաբերություններ, երբ հարցերը իրոք հարցեր են այլ ոչ «պոչից քաշելու» առիթ կամ այլ հանգամանք:

Անվստահությունն այն է, երբ դուք հարց եք տվել ձեր զույգին, սակայն պատասխանn արդեն ինքներդ եք հորինել: Եվ կապ չկա, թե ինչ ձեզ կպատասխանեն, դուք միևնույն է չեք հավատա: Իսկ եթե դուք անկեղծ եք միմյանց հետ, ապա ձեզ, իրոք, կարելի է շնորհավորել:

Սակայն եթե ձեր կյանքում չկա վստահություն, ուրեմն դուք պետք է պարտադիր սովորեք վստահել: Հակառակ դեպքում, մի գեղեցիկ օր ձեր անհիմն խանդը և սեփականատիրական նկրտումները կփլուզեն հարաբերությունները ձեր միջև:

Այո, պետք է սովորել վստահել: Դրա համար առաջին հերթին պետք է լսել միմյանց: Լսել, որպեսզի զույգը հասկանա, որ նա կարևոր է ձեր կյանքում: Պետք է հասկանալ, թե ինչ է նա ցանկանում, ինչից է նա վախենում, ինչ է նրան անհանգստացնում: Այդպիսի երկխոսությունը զույգերի միջև պետք է փոխադարձ լինի:

600x580

Միմյանց վստահելն ավելի հեշտ կլինի, եթե դուք գիտակցեք, որ խանդը և անվստահությունը ոչ այլ ինչ են, քան անվստահություն սեփական անձի հանդեպ: Միգուցե ձեր ինքնագնահատականն այդքան էլ բարձր չէ, որքան դուք պատկերացնում էիք: Ամենայն հավանականությամբ դուք ձեզ բավականին հմայիչ չեք համարում համեմատած ուրիշների հետ:

Վստահության արտահայտումը մարդկանց միջև անկեղծություն է: Եթե դուք զգում եք, որ ձեր հարաբերություններում անվստահություն է ներթափանցում, փորձեք կիսվել ձեր մտավախություններով սիրելի մարդու հետ: Պատմեք նրան ձեր վախերի և կասկածների մասին: Մի վախեցեք անկեղծությունից, հենց դա է վստահության վերին շեմը:

Իսկ եթե դուք վախենում եք բացվել ձեր սիրելիին, հիշեք ձեր մանկությունը՝ ինչպես էիք  հաղթահարում ձեր մանկական վախերը: Եթե  չանցնեք ձեր վախի վրայով և չանեք առաջին քայլերը, ոչ մեկը ձեր փոխարեն դա չի անի: Վստահությունն ամենակարևորն է մարդկանց հարաբերություններում: Սովորեք վստահել սիրելի մարդկանց և կտեսնեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3488 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 բան, որը դու պետք է քեզ համար անես, այլ ոչ նրա

14.09.2018
Եթե դու նույնիսկ համոզված եք, որ գտել եք ձեր հերոսին, շատ կարևոր է չմոռանալ ձեր մասին...

Ընտանիք առանց վեճերի. 10 խորհուրդ

10.08.2018
Զույգերը վիճում և հաշտվում, սակայն եթե վեճերը շատ լինեն, ապա սիրելին այլևս սիրելի չէ, այլ օտար մարդ:

8 կանոն, որոնք առկա են երջանիկ մարդկանց կյանքում

17.07.2018
Երջանկությունն անհասանելի երևույթ չէ, ինչպես մեզ հաճախ թվում է, և դրան հասնելը բավականին դյուրին է։

5 պատճառ չափազանց զգացմունքային մարդկանց սիրելու համար

05.07.2018
Նրանց հաճախ անվանում են «հիստերիկ» և փորձում նրանցից հեռու մնալ:

Դուրս եկեք վերմակի տակից. 11 բան, որոնք պետք չէ անել բաժանվելուց հետո

14.06.2018
Երբ խոսում են բաժանման մասին, հաճախ սկսում են խորհուրդ տալ, թե ինչ եւ ինչպես անել, որպեսզի ավելի արագ վերքը սպիանա:

Միայնակները հակված են ագրեսիվ վարքի

22.05.2018
Կալիֆորնիացի գիտնականները պարզել են, թե արդյո՞ք ուղեղի աշխատանքի վրա ազդում է մարդու սոցիալական մեկուսացումը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-09-2018 11:39
Հնդկաստանը գործարկել է սեռական հանցագործների առաջին ազգային ռեեստրը կանանց նկատմամբ սեռական բռնությունը կանխարգելելու նպատակով:
22-09-2018 10:04
Շարունակվող սեռական բնույթի սկանդալների ֆոնին Սլովակիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգեւորականը քննադատել է հոգեւոր ծառայողների կուսակրոնության կանոնը:
22-09-2018 09:43
Կենդանակերպի 4 նշան, ովքեր չեն կարողանում սիրել մյուսների նման:
22-09-2018 09:06
Ավստրալացի թոշակառուն գտել է 3,23 կգ ոսկու բնական կտոր․ մասնագետների գնահատմամբ այն պարունակում է 2,11 կգ ոսկի և արժե առնվազն $110 հազար։
22-09-2018 07:26
Kiss խումբը հայտարարել է իր հրաժեշտի շրջագայության մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպես մազերին ծավալ հաղորդել ստվերաներկի օգնությամբ․ տեսադաս

17.09.2018
Լույսի և ստվերի խաղը նոր տեսք կհաղորդի ձեր սանրվածքին:

LADYNEWS TV
Ինչպես է փոխվել կանացի գեղեցկության ընկալումը վերջին 3000 տարում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.09.2018
Դիտվել է 1424 անգամ
19.09.2018
Դիտվել է 843 անգամ
17.09.2018
Դիտվել է 628 անգամ
20.09.2018
Դիտվել է 505 անգամ
21.09.2018
Դիտվել է 462 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster