Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես խուսափել աշնանային դեպրեսիայից

07.09.2017

Աշնանային դեպրեսիան տարածված երեևույթ է, սակայն դրանից կարելի է խուսափել:

Փոփոխական տրամադրություն, հոգնածության մշտական զգացողություն, քաղցր ուտելու անհագ ցանկություն, արդյունքում` ավելորդ կիլոգրամներ... Սեզոնային դեպրեսիան և դրա նշանները ծանոթ են շատերին: Կանանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: Մարդկանց 10-12%-ի մոտ այս երևույթը բավականին ծանր կերպ է արտահայտվում: Սակայն, բարեբախտաբար, գիտնականները բավականին լավ ուսումնասիրել են դրա պատճառները և միջոցներ գտել խուսափելու համար:

Ինչպե՞ս հաղթահարել աշնանային դեպրեսիան: Շատ հեշտ՝ այս պահից սկսում ենք ամրացնել «բարոյական իմունիտետը» և օրգանիզմի պաշտպանիչ ուժերը:

Լույսի պակաս

Գիտականորեն ապացուցված է, որ որոշ մարդկանց մոտ աչքի ցանցաթաղանթի զգայունությունը լույսի հանդեպ փոքր-ինչ իջեցված է և դա բացատրում է նրանց յուրահատուկ հակումը սեզոնային դեպրեսիայի հանդեպ այն ժամանակ, երբ արևը թաքնվում է ամպերի հետևում և օրը սկսում է կարճանալ: Արևի ճառագայթների պակասից խախտվում է մելատոնինի արտադրման գործընթացը: Այս հորմոնը պատասխանատու է մեր «բիոլոգիական ժամերի» համար: Արդյունքում ուղեղը սկսում է խառնել բնական օրվա ռիթմերի նշանները, մարդը առավոտվանից չի կարողանում միանալ ակտիվ ռեժիմի կամ հակառակը, երեկոյան ոչ մի կերպ չի կարողանում քնել՝ չնայած հոգնածությանը: Այդպիսի նշաններից ազատվելու համար կանոն դարձրեք ամեն օր ցանկացած եղանակին մաքուր օդին գոնե 30 րոպե անցկացնելը։ Ամենալավը կլինի կեսօրին մոտ զբոսնելը, երբ ուլտրամանուշակագույնն անցնում է նույնիսկ ամպերի միջով:

Առավոտյան վազք

Տանից առավոտյան դուրս գալու մեկ այլ պատճառ  վազքն է: Ցանկացած սպորտ ոչ միայն կատարելագործում է մեր մարմինը, այլև լիցքավորում է դրական էներգիայով: Ուժ գործադրելով մեր մկաններն էնդորֆիններ են արտադրում՝ երջանկության հորմոններ: Նույն հորմոնները, իրենց հերթին, կարգավորում են և «կենսաբանական ժամերը»՝ այդ կերպ պահպանելով ամբողջ համակարգը: Արդյունքը երաշխավորված է, նույնիսկ, եթե դուք մարզվեք մինչև արևածագ, որն աշնանը գնալով ավելի ուշ է գալիս: Ինչպե՞ս դուրս գալ սեզոնային դեպրեսիայից: Մոտավորապես 30 րոպեանոց վազք, կարդիոմարզում կամ հեծանվասարքի վրա մարզանքը կտաքացնեն մկանները և ուղեղում կգործարկեն անհրաժեշտ ցերեկային հորմոնների արտադրությունը: Իհարկե այսպիսի ռեժիմը պահանջում է վճռականություն, սակայն արդյունքն արժե դրան:

600x580

Վիտամինները՝ շաքարավազի դեմ

«Արագ» շաքարավազն օգնում է հաղթահարել հոգնածության, անհանգստության նշանները, տրամադրության փոփոխականությունը: Այդ պատճառով տարվա «անհարմարավետ» եղանակին շատերին ձգում է դեպի քաղցրը: Սակայն դրա աղդեցությունը բավականին արագ անցնում է՝ շաքարի մակարդակն արյան մեջ կտրուկ իջնում է և մարդն ավելի շատ հոգնածություն է զգում: Հավասար, լավ ինքնազգացողություն ապահովելու և ավելորդ կիլոգրամններ ձեռք չբերելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս խուսափել «քաղցր դոպինգից» և դրա փոխարեն կենտրոնանալ մագնիում և վիտամիններ В ու С պարունակող մթերքների վրա: Գրասենյակում թխվածքաբլիթներին և կոնֆետներին չձգվելու համար մի բաց թողեք նախաճաշը: Իսկ վիտամին В-ի և այլ միկրոտարրերի պակաս չունենալու համար օգտագործեք հացահատիկային, լոբի և ոսպ:

Ընկույզեղեն

Մագնիումի անհրաժեշտ մակարդակը պահելու համար օրական օգտագործեք մեկ-երկու կտոր սև շոկոլադ: Այն վնաս չի հասցնի ձեր կազմվածքին, փոխարենը դրական էմոցիաներ կհաղորդի: Իսկ եթե դուք ձեր սննդակարգում ներառեք հացահատիկային, ծովամթերք և ընկուզեղեն, համարեք, որ մագնիումի պաշարն ապահովված է: Օրական 3 անգամ 3-4 հատ ընկույզը  բավական է: Դա հիանալի միջոց է ուժերը պահպանելու, երբ տրամադրությունն ընկնում է:

600x580

Հանդիպում

Դեպրեսիայի նշաններից մեկը մի որևէ լուռ անկյունում թաքնվելն է, պառկելը, տխրելը, ինքնամփոփվելն է: Սակայն սիրելի բազմոցն իրավիճակից դուրս գալու միջոց չէ: Հոգեբանները պնդում են՝ հագեցված շփումն արդյունավետորեն նվազեցնում է սեզոնային դեպրեսիայի նշանները, իսկ երկարատև մենակությունը հակառակը՝ սրում դրանք: Մի մոռացեք ընկերներին և ծանոթներին, որոնց հետ հանդիպումները ձեզ բազում դրական լիցքեր են հաղորդել ամառը, շարունակեք շփումը, շարունակեք դուրս գալ: Աշունը ոչ միայն անձրև է և մռայլ եղանակ, այլ թատերական նոր սեզոնի բացում, համերգներ, ցուցահանդեսներ: Եղեք լավ շրջապատում և դուք չեք նկատի աշնանային մռայլ եղանակը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10322 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
22.04.2026
Դիտվել է 6191 անգամ
27.04.2026
Դիտվել է 541 անգամ
24.04.2026
Դիտվել է 192 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster