Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչ է մաշկն ասում ձեր սննդի մասին

18.08.2017

Լինում են օրեր, երբ նայելով հայելու մեջ զարմանում եք, թե որտեղից են ձեր մոտ հայտնվել մուգ շրջանակները աչքերի տակ, դեռահասային ակնեն, կնճիռները, իսկ մաշկի չորությունը դարձել քրոնիկ: Մի շտապեք բարկանալ էկոլոգիայի վատ լինելու կամ գենետիկայի վրա:

Պարզվում է, այդպիսի փոփոխությունների պատճառները թաքնված են ձեր սննդակարգի մեջ:

Ճակատի վրայի գծեր և խորը կնճիռներ

Ձեր սննդակարգում շատ է ալկոհոլը և շաքարավազը: Անվնաս կոկտեյլը, որը դուք պարբերաբար վայելում եք ընկերուհիների հետ կամ մեկ բաժակ գինին կարող են մեղավոր լինել կնճիռների վաղ և ագրեսիվ հայտնվելու մեջ: Ալկոհոլը հեղուկազրկում է օրգանիզմը և հանգեցնում բնական խոնավության կորստի, ինչը կնճիռները դարձնում է ավելի նկատելի և խորը:

Եթե խոսքը գնում է ճակատի վրայի խորը գծերի մասին, պատճառը կարող է լինել շաքարավազի մեծ քանակությամբ օգտագործելու մեջ: Ըստ մաշկաբանական հայեցակարգի, դեմքի յուրաքանչյուր մաս կապված է հստակ օրգանի հետ: Ճակատը արտացոլում է մարսողական տրակտի վիճակը: Քաղցրավենիքները քայքայում են աղիներում բակտերիաների հավասարակշռությունը, ինչը հաճախ բերում է տհաճ ճմռթվածքների:

600x580

Ցան և ակնե

Ձեր սննդակարգում շատ են հասարակ ածխաջրերը և բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքները: Եթե պաստան, սպիտակ հացը և կրուասանները ձեր մշտական գնումների մեջ են մտնում, ապա բնական է, որ ձեր մաշկը բորբոքված է: Նախաճաշի բուտերբրոդի գլիկեմիկ ինդեքսը ուղիղ կերպով ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի և ինսուլինի արտադրության վրա: Որպես երկընտրանք վերցրեք հացահատիկայինը: Ըստ հետազոտության, քիչ կալորեականություն պարունակող սնունդը կարող է քչացնել ակնեն:

Մուգ շրջանակներ

Դուք բավականին քանակությամբ ջուր չեք խմում: Մուգ շրջանակները կարող են լինել գենետիկ, տարիքային և կյանքի գործոններով պայմանավորված: Անատոմիկ տեսանկյունից, տարիքի հետ միասին ճարպային շերտերը և կառուցվածքային հիմքերը աչքերի շուրջ փոխվում են, ինչի պատճառով այդտեղ ավելի է դատարկվում: Գաղնտիքը կարող է նաև թաքնված լինել քնի պակասի կամ սթրեսի մեջ, սակայն գոյություն ունի նաև այլ պատճառ՝ ոչ բավարար հեղուկ:

Ըստ մեկ այլ տեսության, խնդիրներն այդ հատվածում կարող են հուշել, որ պետք է պակասացնել կաթի օգտագործումը:

600x580

Չոր մաշկ


Ձեր սննդակարգում շատ է նատրիումը: Այն կարող է լինել մաշկի չորացման հիմնական պատճառը: Երբ սննդակարգում շատ է աղը, օրգանիզմը փոխհատուցում է դա, պահելով հեղուկը, ինչը բերում է ոչ միայն այտուցվածության այլ նաև չորացման:

Յուղոտ մաշկ

Ձեր սննդակարգում շատ է կաթնամթերքը: Եթե ձեր մաշկը շատ է յուղոտում օրվա ընթացքում, պատճառը կարող է լինել լակտոզայի չարաշահումը: 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5037 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024
Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ

Ով է ամենակատարյալ քթով հայտնի կինը

19.01.2024
Վիրաբույժներ Ռախնա Մուրթին և Ջոնաթան Ռոսը անվանել են ամենակատարյալ քթերով հայտնի կանանց անունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 634 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 152 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster