Ինչպես պահել մրգերը` ձմռանը վայելելու համար
14.08.2017
Ամառը մրգեր և հատապտուղներ հավաքելու ժամանակն է: Իսկ որքան ցանկալի է զգալ ամառային պարգևների համը նաև ձմռանը:
Մթերքներ պահելու լավագույն միջոցն առանց դրանց օգտակար հատկությունները կորցնելու` հեղուկազրկումն է: Դրա համար ձեզ հարկավոր կլինի էլեկտրական չորացնող սարքեր կամ, որպես այլընտրանք՝ սովորական ջեռոցը:
Ինչպես չորացնել մրգերը
Մրգերը շատ բարակ շերտերով կտրատեք, այնուհետև գործեք ըստ հանգամանքների:
Եթե դուք ջեռոց եք օգտագործում, ապա միացրեք այն 200 աստիճանի տակ, դրեք պերգամենտի վրա և չորացրեք մեկ ժամվա ընթացքում:

Եթե դուք չորացնող սարքի երջանիկ սեփականատերն եք, ապա չորացնել պետք է 5-6 ժամ:

Մրգերը կարելի է նաև չորացնել ավանդական տարբերակով՝ թողնելով կտրատված մրգերն արևի տակ, պարբերաբար շրջելով դրանք:

Այս կերպ դուք կունենաք օգտակար, թեթև ուտելիք: Այն կարող եք ավելացնել յոգուրտների կամ վարսակի շիլայի մեջ:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9514 անգամ
Читать на русском
|