Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես իմանալ, որ նա չի դավաճանում. 10 նշան

31.07.2017

Անհանգստանալ, որ նա ազնի՞վ է ձեր հետ, թե՞ ոչ` բնական է: Նույնիսկ, եթե ձեր մոտ ամեն ինչ հիանալի է և դա երբեք չի կարող լինել:

Մարդիկ դավաճանում են տարբեր պատճառներով, և, եթե դուք բոլոր կետերին պատասխանեք այո, կրկին 100% ոչինչ ասել չի կարելի, սակայն մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում ձեր մոտ ամեն ինչ լավ է և դուք անհանգստանալու կարիք չունեք:


Նա եսասեր չէ

Հաճախ դավաճանությունը եսասիրական ակտ է: Եթե նա մշտապես ամեն ինչի մասին մոռանում է և հետաձգում պլանները, երբ ձեզ պետք է, ամենայն հավանականությամբ նա չի դավաճանում: Նա կարող է լինել բարի և հաճելի ու ստել, իսկ կարող է իրեն լավ չպահել և ընդհանրապես կողքերը չնայել:

Նա արժանի է վստահության

Եթե նա հակում չունի ստելու և կորելու տեսադաշտից անսպասելի, ապա թաքցնել դավաճանությունը բավականին բարդ է:

Նա չի կարողանում գաղտնիքներ պահել

Եթե դուք հանկարծակի իմացել եք, որ նա չի աշխատում արդեն 2 ամիս կամ նա երկվորյակ եղբայր ունի, ուրեմն դավաճանությունը նա միշտ կթաքցնի: Իսկ եթե նա չի կարողանում գաղտնիքներ պահել, ուրեմն անհանգստանալու կարիք չկա:

Նա շատ զբաղված է

Աշխատանք, ընկերներ, զբաղմունք, փոքրիկ բիզնես… նա ձեր հետ չի հասցնում հանդիպել, ինչպե՞ս կարող է ուրիշին գտնել:

Դուք ամեն ինչ գիտեք իր մասին

Եթե դուք խանդում եք, որ նա երբեմն ճաշում է գործընկերոջ հետ, ապա թողեք դա: Նա ձեզ երբեք չէր պատմի դրա մասին, եթե ինչ-որ մութ կողմ լիներ: Որքան շատ գիտեք, այդքան լավ:

Նա երբեք չէր դավաճանել

600x580

Եթե նրա նախկին սիրային պատմությունն արժանի է հիացմունքի, դա մեկ այլ դրական կողմ է: Հակառակ դեպքում, չեք կարող իմանալ, մեկ անգամ դավաճանողը կանի՞ դա կրկին, թե՞ ոչ: Վատ սցենարները սովորաբար կրկնվում են:

Դուք ինքներդ չեք դավաճանում

Դուք առիթ էլ չեք տալիս դրա մասին մտածելու: Քչերին է հաջողվում նեղացնել միմյանց և միասին մնալ, այդ պատճառով նույնիսկ մի փորձեք:

Դուք նրան գնահատում եք

Կան բազմաթիվ ֆիլմեր, որտեղ զույգը դավաճանում է, որովհետև ցանկանում է իրեն ցանկալի զգալ, լինել ուշադրության կենտրոնում: Եթե դուք անուշադիր չեք միմյանց ցանկությունների նկատմամբ, դժվար թե որևէ մեկը ցանկանա դավաճանել:

Դուք չեք տեսնում անհանգստացնող նշաններ

Երբեմն մարդիկ, ում դավաճանել են, ընդունում են, որ կույր էին, քանի որ դա այդքան հեշտ էր նկատել: Եթե նա չի սկսել իրեն տարօրինակ պահել, ստուգել և պահել հեռախոսը, երկար նստել համակարգչի առջև երբ դուք քնած եք, դժվար թե այստեղ մտածելու բան կա:

Ձեր մոտ հիանալի սեքս է

Միգուցե այն միշտ կատարյալ չէ, սակայն կանոնավոր և հաճելի: Այդ դեպքում, նրան էլ ո՞վ է պետք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 14185 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 903 անգամ
06.08.2026
Դիտվել է 430 անգամ
07.08.2026
Դիտվել է 400 անգամ
08.08.2026
Դիտվել է 385 անգամ
12.08.2026
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster