Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Թավշյա ձեռքեր. խորհուրդներ ձեռքերի խնամքի վերաբերյալ

27.07.2017

Ձեռքերի մաշկն ավելի բարակ է և զգայուն, քան մարմնի մաշկը: Բացի այդ, այն ավելի հաճախ է ընկնում ուլտրամանուշագակույնի, լվացող հեղուկների, քիմիկատների և քլորացված ջրի ազդեցության տակ: Այդ պատճառով ձեռքերը, ինչպես նաև պարանոցը, աչքերի տակի մաշկը, բացահայտում են կնոջ իրական տարիքը:

Հասարակ, սակայն շատ արդյունավետ խորհուրդները կօգնեն ձեզ երկար պահպանել մաշկը հարթ և նուրբ:

Մաքրում

Ձեռքերը գոլ ջրով լվացեք: Տաքը չորացնում է ձեռքերի մաշկը, իսկ սառը կոշտացնում է և բերում թեփոթման: Օգտագործեք փափուկ գել կամ օճառ, քանի որ սովորականը գրգռում և ձգում է մաշկը: Լավ չորացրեք ձեռքերը ջրից, քանի որ դրա մնացորդները հանգեցնում են մաշկի չորացմանը:

Խոնավեցում

Առավոտյան և երեկոյան, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, օրվա ընթացքում փոքր-ինչ խոնավեցնող կրեմ քսեք: Տարվա սառը եղանակին տանից դուրս գալու դեպքում սնուցող կրեմ օգտագործեք, որը պաշտպանում է քամուց և ցրտից:

600x580

Պաշտպանում

Մաքրեք և ամանները լվացեք ռետինե ձեռնոցներով: Քիմիկատները և լվացող միջոցները քայքայում են մաշկի պաշտպանիչ շերտը և խորը վնասներ հասցնում: Արևին դուրս գալուց անպայման արևապաշտպան կրեմ քսեք իսկ ձմռանը՝ ձեռնոցներ կրեք:

Պիլինգ և դիմակներ

Շաբաթը 2-3 անգամ փափուկ պիլինգ արեք սկրաբի կամ դիմակի օգնությամբ: Այդպիսի ընթացակերգերից հետո միշտ խոնավեցնող կրեմ քսեք: Շաբաթը 1-2 անգամ ձեր ձեռքերին հաճելի պահեր պարգևեք՝ երիցուկով, կալենդուլայով լոգանքներ անելով: Դա կհանգստացնի և կփափկեցնի ձեռքերի մաշկը:

Շաբաթը երկու անգամ հասարակ սնուցող դիմակ արեք՝ խոնավ ձեռքերին քսեք շատ յուղոտ կրեմ չոր մաշկի համար կամ ձիթայուղ, այնուհետև հագեք բամբակե ձեռնոցներ ու հանգստացեք 2 ժամ, իսկ ավելի լավ է՝ ողջ գիշեր:

Եթե ձեռքերին պիգմենտային հետքեր են հայտնվել և սովորական պիլինգը չի օգնում, փորձեք ընթացակարգը անցնել գեղեցկության սրաներում: Այդ ընթացակարգերը ցանկալի է անել աշնանը և ձմռանը:

600x580

Վարժություններ և մերսում

Պարբերաբար դաստակների համար վարժություններ արեք, եթե շատ եք գրում կամ տպում համակարգչով։ Բացի այդ ձեռքերի մերսում արեք, որը հանում է սթրեսն ու հոգնածությունը, լավացնում արյան շրջանառությունը և բարձրացնում տրամադրությունը: Մաշկի վրա մի քիչ յուղ կամ կրեմ քսեք և նրբորեն մերսեք՝ 5-10 րոպե շոյելով մաշկը մատների ծայրերից դեպի սիրտ ուղղությամբ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6071 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 856 անգամ
23.04.2024
Դիտվել է 237 անգամ
25.04.2024
Դիտվել է 203 անգամ
26.04.2024
Դիտվել է 168 անգամ
27.04.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster