Ինչպես արթնացնել երևակայությունը և զարգացնել կրեատիվությունը
26.07.2017
Վեց գիտական խորհուրդ ստեղծագործական ճգնաժամի պահի համար:
Նայեք կապույտ գույնի վրա
Բրիտանական Կոլումբիայի համալսարանում 2016թ-ին հետազոտություն են անցկացրել 600 կամավորների մասնակցությամբ, ում խորհուրդ էր տրվում իրականացնել տարբեր խնդիրներ: Որոշ խնդիրներ պահանջում էին ուշադրություն մանրուքների նկատմամբ, որոշները՝ ստեղծագործական մոտեցում: Երբ մոնիտորի էկրանին կարմիր լույս էր վառվում՝ կենտրոնացումը մեծանում էր, իսկ կապույտի ժամանակ կտրուկ մեծանում էին ստեղծագործական ունակությունները: Փորձից կարելի է ասել, որ կարմիրի հետ պետք է զգույշ լինել, իսկ կապույտի մոտ կարելի է զգալ ավելի հանգիստ:
Պահպանեք տարածությունը
Հիշո՞ւմ եք արտահայտությունը՝ մեծը հեռվից է երևում: Հոգեբանական տարածությունը կարող է ձեզ օգնել ստեղծագործական նախագծում: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդիկ խոսում են երևակայական խնդրի մասին, որը նրանցից հեռու է աշխարհագրորեն կամ ժամանակային առումով, նրանք ավելի լավ են նոր գաղափարներ և տրամաբանական լուծումներ մտածում իրավիճակից դուրս գալու համար: Այդ պատճառով հեռավորությունից ներկայացնելով առաջարկները՝ կարելի է հրաշալի արդյունք ստանալ:
Սեղմեք ձախ բռունցքը
Այո, դա զարմանալի է հնչում, սակայն որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ձախ դաստակի ուժեղ սեղմումը ակտիվացնում է ուղեղի աջ կիսագունդը, ինչը հիանալի է, եթե դուք ցանկանում եք ամրացնել հիշողությունը և ձեզանից քամել ստեղծագործական հյութերը:
Իմպրովիզներ արեք
Մարդն ավելի ազատ է դառնում ինքնարտահայտման մեջ, նրան չի խանգարում ներքին խիստ քննադատը, և նա կարող է բացվել: Երբ դուք իմպրովիզ եք անում, ձեր ուղեղը գործընթացին սենսորային մշակում է հաղորդում, ինչի շնորհիվ այդ պահին ձեր բոլոր զգացմունքները սրվում են:
Մի աղմկեք
Նյարդաբանները հավատում են, որ «էվրիկա պահերը» (ուղեղի գամմա-ալիքների բռնկումները, որոնք պատասխանատու են լարված մտավոր ակտիվության համար) առաջին հերթին տեղի են ունենում, երբ ուղեղը առավելագույն թուլացած է և լցված ալֆա-գամմաներով (մեդիտացիոն վիճակ՝ պատասխանատու երազների և երևակայաության համար): Այդպիսի կառուցողական թռիչքի համար, ձեզ անհրաժեշտ է հանգստանալ: Փակեք աչքերը՝ ինֆորմացիան վիզուալացնելու համար կամ արևամուտ պատկերացրեք՝ արևը դանդաղ իջնում է հանգիստ ծով, հեռվում ցածր թռչում են թռչունները... Դա ալֆա-վիճակի մեջ մտնելու սկիզբն է: Միաժամանակ, հետազոտողները պարզել են, որ չեզոք սպիտակ աղմուկը կարող է օգնել աբստրակտ գաղափրաներ մտածելիս: Կարևոր բառերն են՝ զուսպ և չեզոք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6462 անգամ
Читать на русском
|