Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Ինչու է պետք ամեն օր ոտքերը պատի վրա բարձրացնել

20.07.2017

Ոտքերը ամեն օր պատի վրա բարձրացնելը կարող է տարօրինակ խորհուրդ թվալ: Սակայն բժիշկները այլ կարծիքի են: Իրականում այս դիրքը մի շարք առավելություններ ունի մեր առողջության համար: Առաջին նշանակալի արդյունքները արդեն խոստանում են 2 շաբաթից:

Այս դիրքի օգտակարությունը.

Նվազեցնում է ոտքերի այտուցվածությունը

Ոտքերի այտուցվածությունը միշտ կապված է արյան վատ շրջանառության հետ: Այս վարժությունը կարող է կանոնակարգել այն ամեն օր անելու դեպքում:

Ազատում է հոգնած ոտքերի սինդրոմից

Այս դիրքը օգնում է ազատվել ոտքերում մշտական ծանրության զգացողությունից: Բարձրակրունկներով զոբոսանքից հետո այն շատ տեղին կլինի:

Նվազեցնում է ցավը դաշտանի ժամանակ

Այս վարժությունը օգնում է առավելագույն թուլացնել որովայնը և վերացնել տհաճ զգացողությունները: Մնացեք այս դիրքում առնվազն երկու րոպե:

Լավացնում է նյութափոխանակությունը

Ոտքերը վերև բարձրացնելը կարգավորում է աղիների շարժունակությունը, լավացնում օգտակար նյութերի յուրացումը: Այս դիրքը նաև ժամանակի ընթացքում կօգնի ազատվել փորկապությունից:

Վարիկոզի պրոֆիլակտիկա

Հնարավորինս պետք է խուսափել ոտքերում արյան կանգից: Ոտքերը բարձրացրեք, հենեք պատին և թեթևակիորեն թափահարեք:

Հոգեկան հանգստություն

Այս դիրքը ձեզ ոչ միայն ֆիզիկական հանգստություն կբերի այլ նաև բարոյական: Այն մեզ հաճելի վիճակի մեջ է գցում, օգնում ներդաշնակություն ձեռք բերել:

Ինչպես կատարել այս վարժությունը

600x580

Պառկեք պատի մոտ, գոտկատեղի տակ ավելի լավ է բարձ դնեք: Ոտքերը բարձրացրեք, հենեք պատին, ձեռքերը կողք դրեք: Փորձեք թուլանալ: Սկսեք անել վարժությունը մեկ րոպեով և աստիճանաբար երկարացրեք: Առավելագույն ժամանակը 7 րոպեն է:

Այս վարժությունը հակացուցված է ողնաշարի հետ խնդիրներ ունեցողների համար և հիպերտոնիայի դեպքում:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8136 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 682 անգամ
01.05.2024
Դիտվել է 601 անգամ
27.04.2024
Դիտվել է 253 անգամ
30.04.2024
Դիտվել է 228 անգամ
03.05.2024
Դիտվել է 96 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster