Արևապաշտպան կրեմը թունավոր է դառնում քլորի հետ շփումից
13.07.2017
Ամառը տանից դուրս գալուց մեզանից շատերը արևապաշտպան կրեմ են քսում մաշկին, սակայն երբեմն դա այդքան էլ դրական արդյունք չի տալիս, առավել ևս` լողալ սիրողների համար:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արևապաշտպան կրեմները քլորի հետ շփումից դառնում են թունավոր: Երբեմն դա հանգեցնում է նյարդային համակարգի աշխատանքի խաթարումների, ինչպես նաև երիկամային և լյարդային դիսֆունկցիայի:
Հետազոտությունը իրականացվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի կողմից և հրապարակվել Chemosphere ամսագրում: Արդյունքներն այդքան էլ հաճելի չեն: Սովորաբար վնասազերծման նպատակով ջրի մեջ քլոր են ավելացնում, որը և վերածում է արևապաշտպան կրեմը պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութի:
Մասնավորապես, վտանգն ավոբեզոնի մեջ է, որը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում քլորի հետ: Տարեկան միլլիոնավոր մարդիկ օգտվում են քլորացված ջրից: Այդ պատճառով հետազոտության արդյունքը այդքան մեծ անհանգստություն է առաջացրել:
«Հետազոտության արդյունքները ցույց են տվել, թե ինչպես են անվտանգ բաղադրիչները ջրի հետ մտնում ռեակցիայի մեջ և դարձնում արևապաշտպան միջոցը վտանգավոր առողջության համար»,- ասել է հետազոտության հեղինակը:
Այժմ գիտնականները փնտրում են ավոբենզոնի համար այլընտրանքային նյութ, որը ջրի հետ չի մտնի ռեակցիայի մեջ:
«Շատ կարևոր է հետազոտել յուրաքանչյուր հայտնի կոսմետիկ միջոցների նյութերի հնարավոր ռեակցիաները: Քիմիական ռեակցիայի հետևանքով առաջացած նյութերը հաճախ ավելի թունավոր և վտանգավոր են լինում»,- ասել է հեղինակը, ավելացնելով, որ հիմնվելով այդպիսի հետազոտությունների վրա՝ կարելի է սահմանափակել կամ նույնիսկ արգելել այս կամ այն միջոցի օգտագործումը, ինչը միլլիոնավոր մարդկանց կյանքեր կփկրկի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5268 անգամ
Читать на русском
|