Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Սա ավելի է վնասում ամուսնությանը, քան դավաճանությունը

27.06.2017

Դավաճանությունը վատագույնն է, ինչ կարող է տեղի ունենալ ամուսնության մեջ, այդպես չէ՞: Սակայն մտածեք մեկ անգամ էլ, թեև այն քանդում է հարաբերությունները, սակայն իրականում ամուսնությանը վնասում են զիջումները, որոնք դուք անում առանց ցանկանալու:

Երբ դուք համաձայնվում եք նրան, ինչ իրականում չեք ցանկանում, վրդովմունքը աճում է և սկսում է ձեզ «ուտել» ներսից: Յուրաքանչյուր այդպիսի զիջում ծնում է նեղվածություն, որն ազդում է ձեր հարաբերությունների վրա: Որքան շատ եք դուք անում անցանկալի զիջումներ, այդքան ավելի շուտ է քայքայվում ձեր ամուսնությունը:

Այն պահից, երբ դուք ընդունում եք տարածված կարծիքը այն մասին, որ ամուսնությունը պահանջում է փոխզջում, դուք ձեզ բացում եք անցանկալի զիջումների համար: Հաճախ մենք կարծում ենք, որ փոխզիջումը բաց խոսակցություն է որևէ մեկի հետ՝ որոշում ընդունելու համար: Առանց ինքներս մեզ ընդունելու անհնար է ընդունել առաջարկվող որոշումը, հակառակ դեպքում՝ առաջանում է վրդովմունք և նեղվածություն:

Նեղվածությունն առաջին քայլն է դեպի դավաճանություն: Այն պահին, երբ զույգերից մեկի մոտ հայտնվում է այդ զգացողությունը, հարաբերությունները դառնում են խոցելի և, եթե նեղվածությունն այդպես էլ մնում է առանց ուշադրության, այդ հարաբերությունները, իհարկե, կմահանան:

Իմանալ, թե համաձա՞յն է արդյոք ձեր զույգը կամ ուղղակի զիջման է գնացել, որպեսզի ձեզ հանգստացնի, ընտանեկան խնդիրներից ամենաբարդն է:

600x580

Մարդիկ, ովքեր ցանկանում են գոհացնել և խուսափում են կոնֆլիկտներից, անպայման կանեն իրենց համար անցանկալի զիջումներ, քանի որ սիրելիին տխրեցնելու վախը միշտ կգերակշռի սեփական պահանջմունքները բավարարելու ցանկությանը: Արդյունքում, մարդու նեղվածության աստիճանը կհասնի գագաթնակետին, երբ արդեն զգացմունքները հնարվոր չի լինի պահել:

Որոշումների հետ վարվելու կարողությունը, որոնք կապված չեն անցանկալի զիջումների հետ, նեղվածությունից խուսափելու լավագույն միջոցն է: Չնայած սա բավականին հեշտ գործընթաց է, սկզբնական շրջանում այն կարող է դժվար թվալ: Ահա ինչ պետք է անել.

խոստացեք ձեզ և իրար, որ չեք համաձայնվի այն որոշմանը, որը ձեզանից մեկին հարմար չէ:

Դա չի նշանակում, որ դուք ձեր զույգից պահանջում եք միշտ ընդունել ձեր կողմը: Դա նշանակում է, որ դուք շարունակում եք խոսել և լսել, մինչև ընդհանուր լեզու գտնելը: Որքան շատ դուք այդպես վարվեք, այդքան ավելի հեշտ կլինի հասկանալ միմյանց և պահպանել ամուսնությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10982 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-04-2026 12:07
58-ամյա Նիկոլ Քիդմանը և 61-ամյա Սանդրա Բուլոքը միասին հայտնվել են «Գործնական մոգություն 2» ֆիլմի պրեմիերային, որը թողարկվում է օրիգինալ ֆիլմից 28 տարի անց։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասի CinemaCon փառատոնում։ «Գործնական մոգություն» ֆիլմի շարունակության պրեմիերան նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Դերասանուհիները կվերադառնան իրենց կերպարներին, և պատմությունը կծավալվի 25 տարի անց՝ ուսումնասիրելով կախարդների նոր սերունդը և նրանց պայքարը մութ ուժերի դեմ։
15-04-2026 11:53
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին: Անիi հաջորդ մենամարտը նորից կկայանա Երևանում, իսկ մրցակիցը համաշխարհային վարկանիշային աղյուսակի 14-րդ համար Ռեհեմա Մադուդոն է:  Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:
15-04-2026 07:18
Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է իր 77-ամյակը և այդ օրը երգչուհին կանցկացնի սիրելիների շրջապատում։ Նրա հետ են երեխաները՝ Լիզան և Հարրին, ինչպես նաև ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
15-04-2026 02:11
Հեյլի Բիբերը հայտնվել է Interview ամսագրի նոր համարի շապիկին։ Ազդեցիկ անձը և Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել են Saint Laurent, Hermès, Alexander McQueen, Dior և Chloé ապրանքանիշերի հագուստներով։ Հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սովորել հանգիստ հաղթահարել առցանց ատելությունը և խոսել է մայրության մասին։
14-04-2026 10:38
56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 586 անգամ
09.04.2026
Դիտվել է 307 անգամ
10.04.2026
Դիտվել է 271 անգամ
14.04.2026
Դիտվել է 159 անգամ
15.04.2026
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster