Գոյություն ունեն մեծ թվով խնդիրներ, որոնց բախվում են երկար հարաբերություններում գտնվող զույգերը: Ի՞նչն է խանգարում նրանց լինել երջանիկ և զարգացնել ներդաշնակությունը:
Թերի ըմբռնումը հիմնական խնդիրներից մեկն է: Զույգերը խոսում են տարբեր լեզուներով և պատրաստ չեն լսել դիմացինի դիրքորոշումը: Էյֆորիայի անցնելուն պես շատ զույգերի մոտ սկսում են հակասություններ առաջանալ:
Յուրաքանչյուրիս մեջ գոյություն ունեցող եսասիրության պատճառով մենք սկսում ենք մտածել, որ ոչ բավարար ուշադրություն ենք ստանում զույգընկերոջ կողմից: Մենք գերագնահատում ենք մեր ներդրումը և համարում, որ դիմացինը մեզ համար շատ քիչ է անում: Այնպես է ստացվում, որ մենք համաձայնում ենք այն մտքի հետ, որ մեր զույգն արդեն մեզ պարտական է միայն այն բանի համար, որ ընտրել է մեզ, որպես իր կյանքի ուղեկից: Եվ այդ միտքը սպասումներ է առաջացնում, որ մեր համար նրանք որոշակի քայլեր կկատարեն և, երբ դա տեղի չի ունենում, մենք նեղանում ենք, որ մեր սիրելին չի արդարացրել մեր սպասումները: Եվ այժմ նա մեղավոր է նախ, որ չի արդարացրել մեր սպասումները և երկրորդը, որ մենք նեղացած ենք: Վեճեր են սկսվում և նեղացած զույգը կարող է պնդել բաժանման վրա, հույս ունենալով «ավելի լավին և արժանիին գտնել», ինչը հաստատում է, որ նրա պահվածքի հիմքում ի սկբանե եսասիրությունն է եղել: Սկսելով նոր հարաբերություններ, իրավիճակը կրկնվում է, քանի որ խնդիրը ոչ մի տեղ չի կորել:
Ո՞րն է խնդիրը և ի՞նչ անել երջանիկ հարաբերություններ հաստատելու համար:
Զույգից դժգոհ լինելու իրական պատճառը սեփական անկատարելիության նշան է: Շատ հաճախ մենք պատրաստ չենք իրավիճակին զույգի աչքերով նայել, պատրաստ չենք լսել, ընդունել: Շատ կոնֆլիկտներից հնարավոր է խուսափել ակտիվ և արդյունավետ փոխազդեցության միջոցով: Զույգի կարիքներին ունկնդրելը, նրա հարմարավետության համար որևէ բան անելը լավ միջոց է հարաբերություններում ներդաշնակություն հաստատելու համար:
Բացի այդ, հարաբերությունների կարգավորման, կոնֆլիկտների հաղթահարման հիանալի միջոց է սեփական անձի վրա աշխատանքը: Ի սկզբանե մենք պետք է հրաժարվենք այն մտքից, որ կարող ենք փոխել դիմացինին: Այդպիսի փորձերը բերում են հեռանալուն և զույգերի միջև հարաբերությունների լարվածությանը: Խնդիրների լուծման լավագույն միջոցը ավելի շատ համբերություն, ուշադրություն և ըմբռնում դրսևորելն է:
Հարաբերություններն առևտրային հարթակ չեն: Զույգի կողմից պատասխան քայլ սպասելով մենք մեզ տանում ենք սպասումների, հիասթափությունների փակուղի: Պետք է սովորել ուրախանալ զույգին հաճելի պահեր պարգևել, այլ ոչ թե հաշվարկներ անել, ով, ում ինչքան է անում: Չէ՞ որ հաճելի պահեր պարգևելով մենք վայելում ենք սիրելի մարդու աչքերում հայտնված ուրախությունը:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։