Առողջ ատամներ. 7 միջոց գեղեցիկ ժպիտ ունենալու համար
16.06.2017
Բերանի խոռոչի խնամքն ունի իր նրբությունները: Ի՞նչ է կարելի, իսկ ինչ չի կարելի անել գեղեցիկ և առողջ ժպիտ ունենալու համար:
Կարելի է
Մաքրել ատամները խոզանակով և ատամի թելով: Դա ամենակարևորն է բերանի խոռոչի խնամքի մեջ: Դա պետք է անել օրական առնվազն 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Այդ կերպ դուք կսպանեք բակտերիաները, որոնք կուտակվում են ուտելուց հետո:
Գնալ ատամնաբույժի մոտ
Դա թույլ կտա համոզվել, որ ամեն ինչ կարգին է կամ, եթե խնդիր կա, ժամանակին վերացնել այն:
Օգտագործել մաստակ առանց շաքարավազի
Համարվում է, որ մաստակը վնասում է բերանի խոռոչը: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Եթե ընտրեք մաստակ առանց շաքարավազի՝ քսիլիտով, որը պարունակում է բնական շաքարային սպիրտ, այն կօգնի կանխել կարիեսը:
Չի կարելի
Արդարանալ ատամների գերզգայունությամբ կամ վախենալ ցավից
Ավելի հաճախ մարդիկ վախենալով ատամնաբույժերից՝ հետաձգում են այցելությունը: Սակայն խնդիրը հենց դրանում է: Եթե դուք զգացել եք ցավ և անհարմարություն, օրինակ, ատամները լվալուց, դա առիթ է միանգամից վազել ատամնաբույժի մոտ: Ատամնաբուժությունը վաղուց այլևս սարսափելի մեթոդներ չի հիշեցնում և ճիշտ կլինի կանխարգելման համար հաճախել ատամնաբույժին և ժամանակին ավելի հեշտությամբ լուծել դեռ չբարդացած խնդիրը:
Սնվել հաճախակի
Հաճախակի սնվելը նպաստում է բակտերիաների շատացմանը, քանի որ ամեն անգամ սնվելուց հետո չի հաջողվում լվանալ ատամները:
Անհարկի ընթացակարգեր իրականացնել
Որոշ անարդար ատամնաբուժարաններում դա ուղղակի գումար աշխատելու միջոց է: Վստահեք միայն ստուգված բժիշկներին և ատամնաբուժարաններին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6414 անգամ
Читать на русском
|