Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

5 միջոց ամենօրյա սթրեսից ազատվելու համար

26.05.2017

Դուք զգում եք, որ սթրեսը ուղղակի կլանում է ձեզ և այն ամեն օր հաղթահարելու համար դուք օրական հսկա քանակի սուրճ և ծխախոտ եք օգտագործում: Սակայն գոյություն ունեն 5 հնարքներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այդ խնդիրը: Ընդամենը պետք է դրանք կիրառել գործնականում և հավատալ ուժերին:

Խորը շունչ քաշեք

Հետազոտությունները ցույց են տվել, որ խորը և հանգիստ շնչառությունը օգնում է հանգստանալ և թուլանալ: Գնացեք հանգիստ սենյակ, կենտրոնացեք միայն ձեր շնչառության վրա: Ուրիշ ոչինչի մասին մի մտածեք, ուղղակի խորը շունչ քաշեք և դանդաղ արտաշնչեք: Կրկնեք առնվազն 5 անգամ:

Որևէ լավ բան պատկերացրեք

Հաջորդ անգամ, երբ զգաք, որ բարկությունից, սթրեսից կամ անկարողությունից կպայթեք...փորձեք մտածել որևէ հաճելի բանի մասին: Պատկերացրեք, որ հանգստյան օրերն են մոտենում, որոնք դուք հանգիստ վիճակում կանցկացնեք հեռուստացույցի առջև կամ գեղեցկության սրահում` վայելելով հանգստցանող և երիտասարդացնող ընթացակարգերը: Կամ պատկերացրեք ծովափ, տաք ավազ ոտքերի տակ: Դա կօգնի ձեզ նվազեցնել լարվածությունը և կենտրոնանալ կյանքի լավ կողմերի վրա:

Քնեք

600x580

Հեշտ է ասել, քան անել: Ամեն դեպքում, հենց քունն է կախարդական դեղամիջոցը սթրեսի դեմ: Նույնիսկ կարճատև ննջելը օրա ընթացքում թույլ կտա ձեզ հանգստանալ և ներվերը կարգի բերել: Եթե սակայն դուք չեք կարող դա ձեզ թույլ տալ, ուրեմն հոգ տարեք գիշերվա առողջ քնի մասին: Անջատեք հեռախոսը, համակարգիչը և 8 ժամ քնեք:

Որևէ քաղցր բան կերեք

Սև շոկոլադի նույնիսկ երկու կտորը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Բացի այդ, այն պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, որոնք դրական են ազդում օրգանիզմի աշխատանքի վրա:

Թարմություն զգացեք

Հոգ տարեք, որպեսզի ձեզ զգաք կոկիկ և մաքուր: Յուրաքանչյուր մարդ, երբ լարվում է և ներվայնանում 30 անգամ ավել է քրտնում, քան սովորական ժամանակ: Ինչը բնականաբար ազդում է մարմնի մաքրության և հոտի վրա: Ուշադրություն դարձրեք և բավարար ժամանակ տրամադրեք ձեր հիգիենային, ինչպես նաև ձեր մոտ միշտ ունեցեք օծանելիք, անհարմարություն չզգալու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10670 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1249 անգամ
19.06.2026
Դիտվել է 394 անգամ
23.06.2026
Դիտվել է 202 անգամ
25.06.2026
Դիտվել է 79 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster