Լավ է, երբ մայր ու դուստր հասկանում են իրար, երբ նրանց հարաբերությունները լցված են ջերմությամբ և քնքշությամբ: Սակայն յուրաքանչյուր ընտանիքում կան իր ավանդույթները, ամեն անձնավորություն ունի իր յուրահատկությունները․ մի խոսքով՝ մոր և աղջկա միջև կարող են լինել լրիվ տարբեր հարաբերություններ:
Ոչ մի օր առանց կոնֆլիկտի
Հաճախ կարելի է հետևել, թե ինչպես են ամենահարազատ մարդիկ շփվում բարձր տոնայնությամբ՝ քննարկելով որևէ հարց և փորձելով ապացուցել իրենց ճշմարտացիությունը: Ինչպես մայրը, այնպես էլ դուստրը ցանկանում են բարձրունքին լինել: Բնավորության նմանությունը ստիպում է նրանց կոնֆլիկտի մեջ մտնել իրար հետ: Ինչի մասին էլ նրանք խոսեն, միևնույն է՝ նույն կարծիքի չեն լինի: Առաջնորդության ձգտումը թույլ չի տալիս նրանց զիջումների գնալ: Որոշ դեպքերում մայրը և դուստրը փորձում են հեռվանալ քիչ վիճելու համար, սակայն լինում է նաև հակառակը՝ ավելի շատ են բորբոքում կոնֆլիկտային իրավիճակը:
Խորհուրդ. ավելի շատ փափկություն և ըմբռնում: Զգացմունքները պետք է խիստ վերահսկողության տակ լինեն: Եթե ավելի շատ խոսվի սիրո մասին ամենահարազատ մարդու նկատմամբ, ապա հարաբերությունները ավելի նուրբ կլինեն:
Կապի բացակայություն
Այսպիսի հարաբերությունների համար բնորոշ է անտարբերություն թե մոր, թե դուստրի կողմից: Զգացմունքային կապը բավականին թույլ է: Կանայք ընդհանրապես ցանկություն չունեն իրար հետ շփվելու, չեն ցանկանում իրար հետ խնդիրներ քննարկել, կիսվել կյանքի ուրախություններով: Նրանք կարող են իրար մոտ ապրել, սակայն երկար ժամանակ չտեսնվել: Սակայն այդ վիճակից կարող են տուժել թոռները:
Խորհուրդ. իրավիճակը անհույս չէ: Կորած կապը կարելի է վերականգնել: Եթե դուստրը մայր է դարձել, նա արդեն կարող է հասկանալ իր մայրիկին: Որքան շատ ժամանակ տատիկն անցկացնի թոռների հետ, այդքան մեծ է նորմալ հարաբերությունների վերականգման հավանականությունը:
Չափազանց մտերմություն և կախվածություն
Կյանքը կարող է այնպես դասավորվել, որ աղջիկը առանց մորը ոչ մի քայլ չի կարողանում անել: Նույնիսկ մեծանալով, նրա մոտ ինքնուրույն դառնալու ցանկություն չի առաջանում: Կողքից նրանց հարաբերությունները գրեթե կատարյալ են թվում: Սակայն իրականում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Եթե աղջկա մոտ ամեն դեպքում հայտնվի իր ընտանիքը, մայրը անպայման ներկա է լինելու այնտեղ և ոչ վերջին տեղերում: Փեսային այդ իրավիճակը այդքան էլ դուր չի գա: Մայրը սովորության համաձայն կշարունակի վերահսկել, իսկ նրա օգնությունը շատ կպչուն կլինի:
Խորհուրդ. աղջիկը պետք է ինքնուրույնություն սովորի, նա պետք է հասուն դառնա, այսինքն նրա մոտ պետք է այնպիսի գործեր լինեն, որտեղ իր մայրը չխառնվի: Եթե չափազանց մտերիմ կապը չթուլանա, ապա աղջկա անձնական կյանքում խնդրներ կլինեն:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։