Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Նշաններ, որոնք ցույց են տալիս, որ հենց դուք եք քայքայում ձեր հարաբերությունները

17.05.2017

Մի շտապեք ամեն ինչ հերքել: Ուշադրություն դարձրեք անհանգստացնող նշաններին և լրջորեն վերաբերվեք դրանց ու փորձեք ուղղվել, քանի որ դա կարող է փրկել ձեր միությունը և օգնել ձեզ խուսափել ճակատագրական սխալներից, որոնք քայքայում են սերը: Կամ, հակառակը, խոստովանեք ինքներդ ձեզ, որ զգացմունքները արդեն սպառվել են:


Կախվածություն

«Երրորդը ավելորդ» է ժամանակակից զույգերի մոտ ոչ թե գրավիչ գործընկեր-սիրեկանն է, այլ սմարթֆոնը, որին կանայք հաճախ ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան սիրելիին: Նշաններ` դուք ձեր սիրած տղամարդու կողքին եք, սակայն գրում եք հեռախոսով և անհանգիստ եք` հանկարծ WiFi կապը չկորի: Եթե այսպիսի բան կանոնավոր կերպով է տեղի ունենում, մի զարմացեք, եթե նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք ունեք ավելի կարևոր գործեր, քան նա: Սովություն դարձրեք մի կողմ դնել հեռախոսը, երբ միասին եք:

Առաջնահերթություններ

Աշխատավայրում ամեն ինչ հասցնելը, մասնագիտորեն կայանալը իհարկե գովելի է: Առողջ հավակնությունները կարիերայում զարդարում են կնոջը: Սակայն մտածեք, թե ինչ կարող է արժենալ ձեզ գլխապտույտ հաջողությունը: Եվ արդյո՞ք այն այդքան արժեքավոր կլինի միայնակության մեջ: Յուրաքանչյուր կայացած մասնագետ կարողանում է գրագետ կերպով դասակարգել առաջնահերթությունները: Շաբաթն առնվազն 1-2 անգամ սիրելիի հետ կինո հաճախեք, ռոմանտիկ անակնկալներ պատրաստեք, ցույց տալով, որ ձեր հետաքրքրությունները չեն սահմանափակվում աշխատանքային հանդիպումներով և գործուղումներով:

600x580

Հաճոյախոսություններ

Եթե դուք համարում եք, որ միայն կանանց է պետք կանոնավոր կերպով հաճոյախոսել, ապա մի զարմացեք, եթե ձեր տղամարդը մշտապես փնթփնթում է և ամեն ինչից դժգոհում: Հիացմունքի և քաջալերման խոսքերը անհրաժեշտ են երկուսին էլ: Տղամարդու հանեդեպ այդպիսի վերաբերմունքի բացակայությունը կարող է բերել հարաբերությունների քայքայման: Ուղղարկեք մի քանի հաճելի հաղորդագրություններ ձեր սիրելիին, ստիպելով նրան ժպտալ և կրկին սիրահարվել ձեզ:

Ձևականություն

Մեկ այլ նշան է, երբ դուք ձեզ բռնացնում եք այն մտքի վրա, որ մոտ մարդու հետ շփումը դարձել է ավելի ձևական: Օրինակ, ձեր պատմությունները դադարել են լինել «կենդանի» այլ նման են «իրականացված աշխատանքի զեկույցի», երկխոսությունից բացակայում են բոլոր մանրուքները, էմոցիաները:

Մանրուքներ

Թափթված իրեր, չափազանց բարձր ծիծաղ, հեռուստացույցով միշտ նույն ծրագիրը դիտելը, կարծում եք խնդիրը իրո՞ք նրա մեջ է: Դուք հասկանում եք, որ մանրուքները, որից կազմված էր ձեր կյանքը, սկսել են ձեզ վրդովվեցնել, չնայած, ոչ այդքան վաղուց դուք դրանց ուշադրություն չէիք դարձնում:

600x580

Պահանջներ

Ամենատարածված կանացի սխալներից են վերջնագրերը և զույգին երեխայի պես պատժելու ցանկությունը: Ամեն անգամ, երբ նա սխալ է անում, դուք սպառնում եք գնալ: Տղամարդկանց մեծամասնությունը չի սիրում այդպիսի կանանց: Փորձեք լինել ավելի հանդուրջող, սովորեք ներել, բաց եղեք երկխոսության համար:

Վստահություն

Երբեմն դուք քայքայում եք հարաբերությունները, քանի որ չեք կարողանում մինչև վերջ ինքներդ ձեր հետ անկեղծ լինել: Պատասխանեք հետևյալ հարցերին. «Դուք վստահու՞մ եք ձեր զույգին», թե երբ տխրում/ուրախանում եք, ցանկանում եք ավելի շուտ ձեր ապրումներով կիսվել ընկերուհու կամ մայրիկի հետ: «Ձեր համար իրո՞ք կարևոր է, թե ինչ է տեղի ունենում ոչ միայն նրա կյանքում, այլև հոգում»: «Դուք պատրա՞ստ եք երկխոսության խնդրահարույց/ոչ հաճելի հարցերի շուրջ», թե ամեն անգամ փորձում եք լռեցնել խնդրահարույց հարցերը, դրանք քննարկելու փոխարեն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3718 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միշտ նորովի. ինտիմ կյանքն աշխուժացնելու 5 եղանակ

30.05.2018
Այսպիսով, դուք արդեն որոշակի ժամանակ հանդիպում եք և ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել: Բայց ի՞նչ:

Ինչ է պետք տղամարդու հետ ծանոթանալու համար

14.05.2018
Ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր կին երազում է սեղմվել ուժեղ, տղամարդկային ուսին և թաքնվել խնդիրներից նրա հզոր թիկունքում:

Ինչո՞ւ են տղամարդիկ լքում «լավ» կանանց․ երեք գաղտնի պատճառ

27.04.2018
Երբեմն մենք ասում ենք, որ չենք տեսել, թե ինչպես է մոտենում հարաբերությունների ավարտը:

10 բան, որոնք չկան ներդաշնակ հարաբերություններում

23.04.2018
Հաճախ ինչ-որ բան այնպես չի գնում և հարաբերությունները դառնում են ավելի շուտ սթրեսի քան ուրախության աղբյուր:

Ինչ պետք է իմանալ մարդու մասին հարաբերություններ սկսելուց առաջ

14.04.2018
Ձեզ մոտ որևէ հարաբերություն չի ստացվի, քանի դեռ մարդու մասին չիմանաք այս 8 հանգամանքը։

Ինչպես ճիշտ ընտրել կյանքի ուղեկցին

09.04.2018
Ամեն անգամ հարաբերություններ սկսելով, մենք ենթագիտակցաբար գնահատում ենք` արդյո՞ք զույգը մեր հետ կկազմի ամուր միություն հետագայում, թե ոչ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-06-2018 07:21
 Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը Մոսկվայի 2018 աշխարհի գավաթի խաղարկության խաղերին ցուցադրել է նշանդրության մատանին:
21-06-2018 07:10
Իրանում 1979 թվականից առաջին անգամ  տղամարդկանց հետ միասին մարզադաշտ այցելելու հնարավորություն է տրվել կին երկրպագուներին՝ դիտելու խաղերի 2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկությունում ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերը:
21-06-2018 07:04
Սուրճը կարող է օգնել դիաբետի բուժմանը:
21-06-2018 07:00
Անգլիայի Չեսթեր-լե-սթրիթ քաղաքի բնակչուհի Դոն Դոուսոնին շատակերությունից մահանալու վախը ստիպել է 114 կգ նիհարել։
21-06-2018 04:33
Էնրիկե Իգլեսիասը Աննա Կուրնիկովային անվանել է «սուպերմայրիկ»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Իմ փոքրիկ լեդի մրցույթը մոտենում է եզրագծին

20.06.2018
Հունիսի 20-ի դրությամբ մրցույթին մասնակցում է 81 փոքրիկ լեդի։

LADYNEWS TV
Սելենա Գոմեսը թողարկել է Back To You երգի տեսահոլովակը՝ Ջասթին Բիբերի հետ հիվանդագին սիրո մասին
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.06.2018
Դիտվել է 957 անգամ
15.06.2018
Դիտվել է 766 անգամ
19.06.2018
Դիտվել է 529 անգամ
18.06.2018
Դիտվել է 517 անգամ
20.06.2018
Դիտվել է 400 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster