Ըստ մասնագետների` ընդամենը երեք մթերք ամեն օր օգտագործելու դեպքում կարելի է խուսափել առողջության հետ կապված լուրջ խնդիրներից:
Ամերիկյան գիտնականները պարզել են, որ ընդամենը 3 մթերք` խնձորը, ընկույզը և գազարը, կարող են մարդկանց պաշտպանել մի շարք վտանգավոր հիվանդություններից` իրենց օգտակար հատկությունների շնորհիվ: Եթե այս երեք մթերքները օգտագործել ամեն օր, իջնում է սիրտ-անոթային համակարգի և աղեստամոքսային համակարգի հիվանդությունների հավանականությունը:
Ընկույզըհարուստ է պոլիֆենոլներով և ֆիտոքիմիական նյութերով, որոնք կանխում են քաղցկեղային բջիջների առաջացումը օրգանիզմում: Ընկույզը նաև պարունակում է անպիսի նյութեր, որոնք նվազեցնում են շագանակագեղձի և մաշկի քաղցկեղի հավանականությունը: Այն նաև օգնում է լավացնել ուղեղի աշխատանքը և կարգավորել ճնշումը:
Գազարը հարուստ է А և С վիտամիններով: Վիտամին С-ն օգնում է պաշտպանել մաշկն ազատ ռադիկալներից, ինչպես նաև պահպանել իմունիտետը: Գազարը իջեցնում է խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, օգնում է նյութափոխանակությանը և լավ ազդեցություն ունենում աչքերի առողջության վրա:
Խնձորն իր մեջ պարունակում է կվերցետին, որը օգնում է վնասված զարկերակներին և հանում բորբոքումը: Այս միրգը նաև ունի երկաթի մեծ պարունակություն: Այն նաև կարգավորում է թթվա-ալկալային հաշվեկշիռը և օրգանիզմից հանում տոքսինները:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: