Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Երջանկության բաղադրատոմսը ամուսնության մեջ

04.04.2017

Յուրաքանչյուր կին մտովի պատկերացնում է երջանիկ ընտանիք, առանց վեճերի, խնդիրների և նեղվածության:

Ընտանիքները շատ են, սակայն երջանկության բաղադրատոմսը ամեն մեկի համար իրենն է: Մենք սովոր ենք, որ ժամանակակից կյանքում ամեն ինչ փոփոխական է: Սակայն լավ հարաբերությունների գաղտնիքը իրար աջակցելու, հասկանալու մեջ է:

Պետք է սովորել լսել մեծերին, առավել ևս նրանց, ովքեր երջանիկ ապրել են ընտանիքում ամբողջ կյանքի ընթացքում: Որքան էլ շատ դուք վիճեք, միասին պառկեք քնելու, թեկուզ մեջքով իրար, սակայն անպայման միասին: Հիշեք, հենց ձեր ամուսինն է ամենալավը:

Գտեք հպման կետեր, որոնցում դուք երկուսդ էլ ձեր հարմարավետության տարածքում եք: Փորձեք հարաբերություններում ապահովել ոչ միայն կայունություն, այլև երջանկություն: Մենակ երբեք երջանիկ չեք լինի: Ցանկալի է ունենալ կողքին վստահելի մարդ, ով կհասկանա և կօգնի: Դուք պետք է մոտ լինեք միմյանց հետ: Մտերմանալ կօգնեն նաև հետաքրքրությունները, ֆիլմեր դիտելը, զբոսանքները, զբաղմունքը:

600x580

Կարծիքները կարող են տարբեր լինել, նրանք պետք է լրացնեն մեկը մյուսին: Ընտանեկան երջանկությունն այդքան էլ հեշտ չի տրվում: Դրա հիմքում են մարդկային, վստահելի հարաբերությունները:

Տարեց-տարի հարաբերությունները պետք է ամրաման և ոչ թե քայքայվեն: Հարաբերությունների վրա պետք է աշխատել առանց խնայելու ժամանակը և ուժերը, այդ պարագայում եղանակը տանը միշտ արևոտ կլինի, իսկ մանրուքները անէական են թվալու:

Երջանկության մեկ այլ բաղադրատոմս է սերը: Ուրախությամբ և շնորհակալությամբ ընդունեք այն, ինչ ձեզ շրջապատում է, նույնիսկ փորձությունները, առանց դրանց դուք իրական երջանկություն չեք զգա: Ապրեք ներկայով և մի տխրեք անցյալի մասին, ձեզ սպասում է պայծառ և երջանիկ ապագա:

Մի կրկնօրինակեք ուրիշի հարաբերությունները, հետևեք ձեր ճանապարհին: Ամրացրեք ձեր ընտանիքը և գնահատեք այն անհատականության համար: Կարևոր է, որպեսզի երջանկությունը ներսում լինի, և ոչ մի կուտակված խնդիրներ չլինեն:

600x580

Վայելեք միմյանց: Համատեղ ժամանակի անցկացումը չպետք է տհաճ լինի:

Մի փորձեք կատարելագործել ձեր ամուսնուն, սկսեք ձեզանից, դուք էլ կատարյալ չեք և, իհարկե, ձեր մեջ էլ փոխելու բան կա:

Ըմբռնումը և վստահությունը երկրորդ տեղում են սիրուց հետո: Երկուսն էլ պետք է ցանկանան գտնել ճանապարհը դեպի երջանկություն: Սեքսուալ հարաբերությունները պետք է կանոնավոր լինեն: Ձեր առաքելությունն է պահպանել սերը կենցաղային առօրեականության և կյանքի անհաջողությունների մեջ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11621 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2026 12:10
2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
06-05-2026 11:43
2026 թվականի Met Gala-ի ժամանակ 31-ամյա Ջիջի Հադիդը մանրամասներ է պատմել 51-ամյա Բրեդլի Քուփերի հետ իր սիրավեպի մասին: Vogue-ի համար ուղիղ եթերի ժամանակ մոդելը զրուցել է Էշլի Գրեհեմի և Կարա Դելևինի հետ և բացահայտել, որ սիրելիների մասին մտածելը օգնում է իրեն պահպանել հանգստությունը և «ճիշտ դեմք» պահպանել տեսախցիկների առջև. «Ես փորձում եմ դրական մնալ: Մեր աշխատանքն է ճիշտ տրամադրության մեջ մտնել և դրական մտքեր ունենալ, և այդ դեպքում ժպիտ է հայտնվում աչքերիդ մեջ, և դու փայլում ես: Երբ մտածում եմ Հեյիի և Բրեդլիի մասին, անմիջապես ժպտում եմ»:
06-05-2026 04:56
Մայիսի 5-ի երեկոյան 34 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Քսենիա Դոբրոմիլովան։ Նրա մահվան մասին հայտնել է Telegram-ի SHOT ալիքը։ Հաղորդվում է, որ նա ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Մոսկվայի Բոլշայա Դորոգոմիլովսկայա փողոցում։ Քսենիան լուսանկարում էր մոտոցիկլիստներին՝ կանգնած լինելով ճանապարհի մեջտեղում։ Մոտոցիկլիստներից մեկը կորցրել է կառավարումը և հարվածել լուսանկարչին։ Փորձեր են արվել վերակենդանացնել Դոբրոմիլովային, սակայն նա շտապօգնության մեքենայում մահացել է։
06-05-2026 02:13
Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի ամուսնությունը կրկին հակասությունների առիթ է դարձել։ Արևմտյան աղբյուրները պնդում են, որ զույգի միջև լարվածությունը մեծանում է՝ փողի, հրապարակայնության և ապրուստ վաստակելու վերաբերյալ տարբեր տեսակետների պատճառով։ RadarOnline-ի տվյալներով՝ Սասեքսի դքսուհու ֆինանսական ամբիցիաներն ընտանիքում ավելի ու ավելի տեսանելի անհամաձայնություններ են առաջացնում։ Վերջերս Ավստրալիա կատարած այցից հետո զույգին մտերիմները սկսել են խոսել Մեգանի փոփոխվող առաջնահերթությունների մասին։
06-05-2026 01:49
40-ամյա դերասանուհի Ամանդա Սեյֆրիդի երկրպագուները մտահոգված են նրա վարքագծով Met Gala-ում. կարմիր գորգի վրա լրագրողների հետ զրույցի տեսանյութում նրա աչքերին արցունքներ են հայտնվում։ Met Gala-ում, որտեղ Ամանդան ներկա էր վարդագույն Prada զգեստով և Tiffany & Co. զարդերով, լրագրողներից մեկը կարողացավ հարցնել Ամանդային, թե ինչպես է վերաբերվում Met Gala-ին, հաշվի առնելով, որ նա անցյալ տարի բաց է թողել Costume Institute Gala-ն։ Սեյֆրիդը պատասխանել է. «Ես անհամբեր սպասում եմ վերադառնալուն»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11589 անգամ
01.05.2026
Դիտվել է 1342 անգամ
04.05.2026
Դիտվել է 1288 անգամ
06.05.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster