Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես կարգավորել հոգեկան վիճակը

30.03.2017

Առողջ մարմին ունենալը հիանալի է: Շատերը ձգտում են դրան, առանց խնայելու ուժերը և ժամանակը:

Սակայն ֆիզիկապես զարգացած մարմինը չի երաշխավորում հոգեկան հավասարակշռություն: Եվ թեկուզ «Առողջ մարմնում՝ առողջ ոգի» արտահայտությունը բավականին մոտիվացնող է, հաճախ լինում են մարդիկ, ովքեր լավ տեսք են ունենում, սակայն հաճախ նրանց ներսում քաոս է տիրում, որը խաթարում է հոգեկան հանգստությունը:

Այսպիսի խնդիրների հետ բախվելով՝ հոգեբանները մշակել են մի շարք մեթոդներ, որոնք օգնում են յուրաքանչյուրին, ովքեր ցանկանում են կարգավորել իրենց հոգեկան վիճակը և ունենալ մարմնի ու հոգու ներդաշնակություն:

Հոգեկան վիճակի լավացման մեթոդ

Մարմնակենտրոն թերապիա

Ըստ հոգեբանների, այն ամենը, ինչ կատարվում է հոգում, մարմնի վրա հետքեր է թողնում: Իհարկե պետք չէ հասկանալ, որ ոտքի վրայի վերքը ներքին ապրումների հետևանք է, սակայն մկանային ձգվածությունը, այո: Օրինակ, կուզիկությունը, մարմնի մկանների ձգվածությունը, այդ ամենը նշանակում է, որ մարդը հոգեկան խնդիրներ ունի: Լուծելով այդ հարցը՝ կարելի է ազատվել հոգեկան տառապանքներից:

Պարային թերապիա

Պարերն այս պարագայում օգնում են ազատվել ամաչկոտությունից, քանդել արգելապատերը և՝ թուլանալ: Այս մեթոդը չի պահանջում հատուկ կարողություններ կամ երաժշտական լսողություն: Պետք է ուղղակի շարժվել: Այսպիսի թերապիայի դրական կողմը սահմանափակում չունենալն է ոչ տարիքային, ոչ էլ սեռի հետ կապված: Այն հարիր է յուրաքանչյուրին, ով թուլանալու կարիք ունի:

600x580

Արթ-թերապիա

Ինչպես պարի պարագայում, այստեղ նույնպես կարիք չկա ունենալ հատուկ ունակություններ: Մարդուն ուղղակի տալիս են վրձին և ներկեր ու այս կերպ թույլ տալիս նրան դուրս հանել զգացմունքները թղթի վրա: Արթ-թերապիան ենթադրում է, որ կտավին փոխանցելով զգացմունքները, մարդը զգում է թուլություն և հոգեկան հանգստություն: Դա, այսպես կոչված, զգացմունքային բեռնաթափում է, որը անհրաժեշտ է գրեթե յուրաքանչյուրին:

Հոգեդրամա

Այս մեթոդը թիմային աշխատանք է պահանջում: Դրա մեջ չկա ոչ մի բացասական բան, ինչպես կարող է թվալ անվանումից: Այն ընդամենը ենթադրում է խաղ, իմպրովիզացիա: Այս թերապիան կենտրոնացված է մարդու ավելի ազատ և պահի տակի գործելու վրա, որպեսզի նա ընդհանուր լեզու գտնի այլ մարդկանց հետ։ Վերջինս արդյունքում տալիս է զգացմունքային ազատության զգացողություն:

Նշանակություն չունի, թե ինչպիսի թերապիա պետք է ընտրել: Դրանցից յուրաքանչյուրը ազդում է իր ձևով: Եթե բոլոր պայմաններին և կանոններին հետևել, ապա այս կարգի մեթոդները կօգնի ազատվել ներքին անհարմարավետության զգացողությունից և լավացնել հոգեկան վիճակը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11213 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1114 անգամ
22.07.2026
Դիտվել է 412 անգամ
25.07.2026
Դիտվել է 343 անգամ
24.07.2026
Դիտվել է 296 անգամ
28.07.2026
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster