5 միջոց սիրելիին դրդելու զբաղվել իրենով
27.03.2017
Յուրաքանչյուր աղջիկ կյանքում գոնե մեկ անգամ բախվել է հետևյալ խնդրին․ երկար ժամանակ հարաբերություններում լինելուց հետո զուգընկերը դադարում է զբաղվել ինքն իրենով:
Ի՞նչ անել, ի՞նչպես դրդել սիրելիին կրկին հետևել իրեն:
Միջոց 1. Խոսեք նրա հետ, սակայն խուսափեք ուղիղ քննադատությունից առավել ևս՝ վիրավորանքներից: Ասեք, որ դուք նրան սիրում եք ցանկացած տեսքով, սակայն, քանի որ հոգ եք տանում նրա մասին, կցանկանայիք, որպեսզի նա ավելի ակտիվ կյանք վարի:
Միջոց 2. Դարձեք օրինակ: Փորձեք ձեր վրա ցույց տալ, որքան օգտակար է և հաճելի առավոտը սկսել մարզանքից:
Միջոց 3. Եթե առաջին երկու օրը արդյունք չեն տվել, գործի դրեք «տեսողական մոտիվացիան»: Անկողնու դիմաց նկար դրեք, որում դուք նոր սկսում եք համատեղ ճանապարհը: Հոգեբանները պնդում են, որ հենց երևացող պատկերացումը համարվում է լավագույն մոտիվացիա՝ ինքնակատարելագործման համար:
Միջոց 4. Աշխատե՞ց այդ տարբերակը: Այժմ ձեր գլխավոր խնդիրը առավելագույն աջակցելն է ձեր սիրելիին: Կյանքի սովորական ռիթմի փոփոխությունը սթրես է, առավել ևս՝ հասուն տղամարդու համար: Այդ պատճառով մի խնայեք քաջալերող խոսքեր ասել ու աջակցել նրան:
Միջոց 5. Եվ իհարկե քաջալերեք նրան հաճելի և օգտակար նվերներով: Նվիրեք նրան, օրինակ, ֆիտնես-ապարանջան, որով նա կարող է չափել իր օրական ֆիզիկական ակտիվությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7204 անգամ
Читать на русском
|