Հայտնի են այն մթերքները, որոնք օգնում են ազատվել սթրեսներից
18.03.2017
Գիտնականները պարզել են, որ սննդակարգում մրգերի և բանջարեղենի ընդգրկումը կարող է նվազեցնել անհանգստության և սթրեսի մակարդակը։
Այս եզրահանգման գիտնականները եկել են վերլուծելով 45 տարեկանն անց 60 հազար ավստրալացիների տվյալները։
Իրենց հետազոտման մեջ մասնագետները հաշվի են առել մի քանի հանգամանք․ օգտագործվող մրգերի ու բանջարեղենի քանակը, մարդու ապրելակերը, ինչպես նաև՝ թե որքան հաճախ են հարցման մասնակիցները ենթարկվել սթրեսների։
Արդյունքում արձանագրվել է․ որքան շատ են մարդիկ կերել մրգեր ու բանջարեղեն, այդքան հազվադեպ են անհանգստություն ապրել, իսկ նրանց սթրեսի ենթարկման մակարդակը զգալիորեն ցածր է եղել։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6080 անգամ
Читать на русском
|