Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ինչպես հաղթահարել ծուլությունը. 7 ստուգված տարբերակ

27.02.2017

Յուրաքանչյուր մարդ երբեմն ծուլանում է: Սակայն որոշների մոտ այն վերածվում է քրոնիկ ծուլության: Եթե դուք ոչինչ չեք ցանկանում անել, մշտապես հետաձգում եք գործերը, ուրեմն հետևեք հետևյալ խորհուրդներին:

Առաջինը` ճիշտ արթնացեք: Պետք է քնել 8 ժամից ոչ պակաս: Անկողնուց պետք չէ վեր թռնել: Պետք է պառկած մնալ առնվազն մի քանի րոպե, ձգվելով անկողմնում: Ինչից հետո պետք է անել մի փոքր մարզանք, ընդունել կոնտրաստային ցնցուղ: Դա կօգնի առույգ մնալ:

Երկրորդը, մի մոռացեք օրվա ծրագիրը կազմել: Եթե դուք ամեն ինչ պլանավորեք, ավելի հեշտ կլինի գործել:

Հաջորդ սկզբունքը՝ մի շեղվեք անպետք բաների վրա: Աշխատանքին չպետք է խանգարեն սոցիալական ցանցերը, անիմաստ խոսակցությունները: Փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա և ամեն ինչ կստացվի:

Պակաս կարևոր չէ աշխատանքի ժամանակ ընդմիջումներ անել: Նստել մի քանի րոպե լռության և հանգստության մեջ, շեղվել խնդիրներից:

600x580

Մի մոռացեք ձեզ գովալ: Եթե երկար ժամանակ աշխատում եք և պարգևատրում չեք ստանում, դա կարող է հանգեցնել նոր ծուլության: Օրինակ, հաջող կատարած աշխատանքի համար շաբաթվա ընթացքում կարելի է պարգևատրել ինքներդ ձեզ համեղ ուտեստով կամ ցանկալի իր գնելով: Դա կմոտիվացնի և նոր ծրագրերի իրականացման խթան կհանդիսանա:

Վեցերորդը, մի հետաձգեք գործերի իրականացումը: Հարկավոր է տարբերակել հոգնածությունը և սովորական ծուլությունը: Եթե դուք արդարացնում եք ձեզ, ապա դա առիթ է մտածելու՝ արդյո՞ք դուք ամեն ինչ ճիշտ եք անում: Եթե կարողանում եք տարբերակել այդ վիճակները, ապա մի սպասեք մինչև ծուլությունը ամբողջությամբ կլանի ձեր օրգանիզմը:

Եվ վերջապես, հիշեք ժամանակի կառավարման: Երբեմն թվում է, որ մինչև վերջնաժամկետ դեռ ամբողջ շաբաթ կա, սակայն ամեն անգամ հետաձգելով՝ հասնում եք վերջին օրվան: Այդ ժամանակ արդեն սկսում եք հիշել թայմ-մենեջմենթի մասին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6065 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

40 «լեգենդար» կանայք նկարահանվել են բրիտանական Vogue-ի հրաժեշտի համարի շապիկին

09.02.2024
Թողարկվել է բրիտանական Vogue-ի վերջին շապիկը, որը պատրաստել է նախկին գլխավոր խմբագրը. դրանում նկարահանվել են 40 հերոսուհիներ

Ով է ամենակատարյալ քթով հայտնի կինը

19.01.2024
Վիրաբույժներ Ռախնա Մուրթին և Ջոնաթան Ռոսը անվանել են ամենակատարյալ քթերով հայտնի կանանց անունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 599 անգամ
22.03.2024
Դիտվել է 264 անգամ
26.03.2024
Դիտվել է 167 անգամ
28.03.2024
Դիտվել է 122 անգամ
27.03.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster