Որ մթերքները կօգնեն հաղթահարել ձմեռային հոգնածությունը
17.02.2017
Կան որոշ մթերքներ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել ձմեռային ընկճախտը: Ձմռանը մեզ ավելի շատ կալորեաներ և սնուցող նյութեր են հարկավոր, քանի որ մեր օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում և ավելի ինտենսիվ աշխատում:
Բացի այդ, տարվա ցուրտ եղանակին առաջ է գալիս մրսածության, վիրուսների և վարակների դեմ պայքարի կանխարգելման անհրաժեշտություն։
Ձմեռային մեկ այլ խնդիր, որին շատերն են բախվում՝ ճնշված տրամադրությունն է: Սակայն կան մի քանի մթերքներ, որոնք օգնում են լիցքավորվել էներգիայով, ստանալ օգտակար նյութեր և հիանալի տրամադրություն ունենալ:
Ձմռանը շատ օգտակար է վարսակը: Այն իր մեջ շատ բջջանյութ է պարունակում, ինչպես նաև կալիում և մագնեզիում, որոնք շատ կարևոր են նյարդային համակարգի կայուն աշխատանքի համար: Այն կարելի է ուտել և քաղցր, և որպես մսի հետ խավարտ:
Անպայման ձեր ձմեռային սննդակարգ մցրեք սաղմոն: Այս ձուկը պարունակում է օգտակար յուղաթթուներ, որոնք օգնում են կարգավորել սրտի աշխատանքը, դրական է ազդում նյարդային համակարգի և մտավոր գործընթացների վրա: Բացի այդ, սաղմոնը սպիտակուցի, վիտամինների և հանքային նյութերի հարուստ աղբյուր է:
Ձմռանը շատ օգտակար է ուտել ավոկադո: Վերջինիս մեջ կան A և E վիտամիններ: Այն հիանալի միջոց է նյարդային համակարգը, սիրտը, հոդերն ամրապնդելու համար: Բացի այդ, օգտակար նյութերը, որոնք կան ավոկադոյի մեջ, լավ են անդրադառնում մաշկի և մազերի վրա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5840 անգամ
Читать на русском
|