Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ես սիրում եմ սիրված լինել»․ Ալեքսանդր Բաբասյան

01.02.2017

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում, Ladynews.am-ի հետ զրույցում խոսեց նոր ծրագրերի և գործնական հաջողությունների մասին:

- Ավարտել եք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ): Իրարից տարբեր մասնագիտություններ ունեք: Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեցին Ձեր դերասանական առաջին քայլերը:

- Ընտրել եմ այդ համալսարանն ու մասնագիտությունը, որովհետև իմ կյանքի այդ շրջանի համար դա էր ամենահարմարը: Տասներեք տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Ժամանակին տեսահոլովակներում որպես ֆուտբոլիստ նկարահանվելու շատ առաջարկներ են եղել: Նկարահնվել եմ մի քանի տեսահոլովակներում, երբ դեռևս սերիալներում չէի նկարահանվում: Մեկ անգամ, ընկերոջս՝ Նարեկի կողմից, ով այն ժամանակ «Որոգայթ» սերիալի տնօրենն էր, ստացա այդտեղ մոտավորապես տասնհինգ սերիա խաղալու առաջարկ և ես այն ընդունեցի: Այդ պահին չէի մտածում ոչ սցենարի, ոչ էլ դերի մասին, պարզապես սերիալում հայտնվելու, դերը խաղալու և դրա տակից պատվով դուրս գալու մասին էի մտածում: Առաջին քայլերս սկել եմ հենց այդպես:

- «Ցանկացած առաջարկ ընդունելիս առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին ու իմ դերին։ Կերպարի մեջ հատկապես ո՞ր կետն է կարևոր, Ձեր դրական պատասխանին արժանանլու համար:

- Կերպարի մեջ, իհարկե, ինձ համար առաջնային է դերը: Առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին: Կարևոր է, որ կերպարն ինչ-որ կերպ համապատասխանի իմ իրական կերպարին, որպեսզի ավելի ոգևորված աշխատեմ: Ծնվել եմ առյուծ համաստեղության տակ և, գուցե ինչ-որ տեղ համապատասխանում եմ այդ համաստեղությանը: Իմ շրջապատում, ֆուտբոլ խաղալիս էլ սիրում եմ առաջինը լինել և դա կապված չէ միայն սերիալների հետ: Իմ տեսակով եմ լիդեր: Առաջնային դեր խաղալն էլ պարզապես իմ ցանկությունն է, որպես Ալեքսանդ Բաբասյան:

600x580

- Հարցազրույցներում հաճախ եք օգտագործում «ես լինեմ, ես ցանկանամ, ինձ դուր գա» և այլ նմանատիպ արտահայտություններ: Չե՞ք կարծում, որ նման արտահայտություններով հանդիստեսի առջև ներկայանալը կարող է հպարտ մարդու տպավորություն թողնել և սիրո փոխարեն արժանանալ հակակրանքի:

- Ես չեմ պատկանում այն դերասանների թվին, ովքեր խաղում են հենց հանրության համար, որոշակի արտահայտություններ անում մարդկանց դուր գալու համար: Ես այն դերասաններից եմ, ովքեր ասում են և անում այն, ինչ ցանկանում են: Ձեր նշած արտահայտությունները նրանից են առաջանում, որ ես իմ տեսակով եմ այդպիսին և սիրում եմ, որ ամեն ինչ լինի իմ ցանկությամբ: Գուցե դա բնավորության վատ գիծ է և կարող է արժանանալ մարդկանց հակակրանքին, բայց ինձ ցույց եմ տալիս այնպիսին, ինչպիսին կամ: Հեռուստադիտողը կցանկանայի, որ իմ անձի փոխարեն իմ կերպարը սիրեր:

- Բավականին ակտիվ եք համացանցում: Կարելի՞ է ենթադրել, որ առաջինը լինելու հետ մեկտեղ, սիրում եք նաև ուշադրության կենտրոնում լինել:

- Իհարկե, ես սիրում եմ սիրված լինել: Դա էլ է հավանաբար համաստեղությամբ առյուծների բնավորության մի գիծ: Նույնիսկ մեկ անգամ կարդում էի այդ համաստեղության տակ ծնված մարդկանց մասին մի բնութագրում և հատկապես այս միտքն է տպավորվել, որ ասում է՝ գովեք կամ սիրեք առյուծներին և դուք կդառնաք նրանց մտերիմ ընկերը:

600x580

- Ձեր կերտած կերպարներից, ո՞րն եք համարում ամենահաջողվածը:

- Իմ մարմնավորած դերերից երկուսն եմ առանձնացնում: Միանշանակ հեռուստադիտողի կողմից սիրվել է «Աննա» հեռուստասերիալից Վարդանի կերպարը, որը մեծ ճանաչում բերեց ինձ և սիրվեց: Իսկ ինձ հոգեհարազատ է «Կայարան» հեռուստասերիալի Առնոյի կերպարը:

- Նրանք ովքեր դիտել են «Աննա» հեռուստասերիալը կնկատեն, որ այնտեղ մարմնավորած Ձեր կերպարը ինչ-որ չափով նման է «Կայարան» հեռուստասերիալում Առնոյի կերպարին, թեև այստեղ վերջինս շարունակում է բացասական կերպար հանդիսանալ: Եթե փորձեք համեմատական անցկացնել, երկու կերպարների դեպքում կերպարը կերտելիս ինչպիսի՞ բարդություններ ու զգացողություններ եք ունեցել:

- Առնոյի և Վարդանի կերպարները, իհարկե, ունեն ընդհանուր գծեր, բայց ինձ համար դրանք բոլորովին տարբեր կերպարներ են: Ես նույնիսկ չեմ էլ համեմատում նրանց: Առնոյի կերպարը ֆանտաստիկ է և իմ դերասանական խաղը միանշանակ առանձնացնում եմ, որովհետև «Աննա» հեռուստասերիալում առաջին քայլերն էի անում և միգուցե կերպաը շատ սիրվեց, բայց, ինձ դուր չէր գալիս իմ խաղը, իսկ այս սերիալում ես բոլոր կողմերով սիրում եմ Առնոյի կերպարը: Այդ կերպարները կերտելիս բարդությունները նույնպես տարբեր են: Այն ժամանակ չէի պատկերացնում ինչ անել, չնայած նրան, որ ինձ օգնում էր ռեժիսորը: Իսկ հիմա ես աշխատում եմ ոչ թե դերասանական խաղի, այլ իմ կերպարի վրա: Ես նույնիսկ հիմա ունեմ բարդություն այն առումով, որ ամեն օր աշխատում եմ ինձ և Առնոյի կերպարի վրա:

600x580

- Ի՞նչ եք կարծում, այս տեսակ կերպարներն ավելի՞ են սիրվում և հիշվում, քան «բարի տղաները»:

- Որպես հեռուստադիտող կարծում եմ, որ բարի կերպարները շատ ժամանակ նույնիսկ չեն հիշվում: Բացասական կերպարներն ավելի են տպավորվում, քանի որ դրանք ավելի շատ խաղալու տեղ ունեն: Այս դեպքում նույնիսկ բարդություններն են շատանում: Թեև, եթե դերասանները դրական կերպարները լավ խաղան, կարող է հիշվեն, բայց որքան ես եմ նկատել, այդ կերպարները մեզ մոտ այդքան էլ լավ չեն խաղացվում:

- Կան մարդիկ, ովքեր «Կայարան» հեռուստասերիալը սցենարական առումով նմանեցնելով թուրքական սերիալներից մեկին կարծում են, որ ATV-ն ընդօրինակում է նրանց: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Համեմատություններ անցկացնում են հեռուստադիտողները կամ գուցե մասնագետներ: Ես թուրքական սերիալներ չեմ նայում և ոչ մի թուրքական բառից չեմ օգտվում, այդ իսկ պատճառով զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից, քանի որ ցանկացած թուրքական արտադրանքն ինձ մոտ ատելություն է առաջացնում: Թուրքիա բառը մեր ընտանիքում փակ է և աշխատում ենք առհասարակ չօգտագործել այն:

- Էրիխ Ֆրոմը գրել է. «Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…»։ Ինչպիսի՞ն է «սիրոարվեստը» Ալեքսանդր Բաբասյանի համար:

- Մեկ անգամ Ալեքսանդր Բաբասյանը սիրո հետ կապված հետաքրքիր արտահայտություն է արել: Դա պատահմամբ էի արել, բայց հետո հասկացա, որ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Չեմ կարող հիշել, թե որտեղ էի հանդիպել, բայց ես դրան ավելացրեցի. «Ես խնայում եմ, քանի որ սիրում եմ Լիլիթին»: Երբեք զերծ չեմ մնում տալուց ու նվիրելուց, այսինքն, խնայում եմ, որ տամ Լիլիթին: Ինձ համար մեծ ձեռքբերում է նաև սիրո մեջ հանգստությունը:

600x580

- Երևանում գործում է նաև Ձեր սրճարանը: Որտեղի՞ց են ծնվում նոր գաղափարները կապված ճաշացանկի և ինտերիերի ձևավորման հետ:

-Սրճարանն իր ուրույն ոճն ունի: Գաղափարները հիմնականում առաջ են գալիս կնոջս՝ Լիլիոթի կողմից, քանի որ այն հիմնականում ունի դիետիկ ուղղվածություն: Մնացած բոլոր հարցերը միասին ենք քննարկում, հաշվի ենք առնում ընկերների և գործընկերների կարծիքը,մեզ շատ է օգնում նաև մեր լավ ընկերը՝ Գայանեն: Մենք շնորհակալ ենք բոլոր ընկերներին և այն մարդկանց, ովքեր օգնեցին, որ կայանա մեր սրճարանը:

- Կա՞ն նոր ծրագրեր, որոնցով պատրաստվում եք հանդես գալ:

- 2017 թվականը ինձ համար լավ տարի է լինելու, ես վստահ եմ: Նպատակ ունեմ աճեցնելու և զարգացնելու այն ամենը, ինչը ստեղծել եմ: Այն ինձ համար կլինի նաև գործնական հաջողությունների տարի, քանի որ նպատակները շատ են: Այս տարի պատրաստվում եմ մեծ ծրագրեր իրականացնել, որոնք ընթացքում հայտնի կդառնան բոլորին:

Հարցազրույցը ՝ Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12739 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-02-2026 12:54
Սուշին ունի առողջարար ուտեստի համբավ, որը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով և անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի լայն տեսականիով, սակայն դրանցից մի քանիսը կարող են վնասակար լինել: Ըստ սննդաբանների՝ թրաձկան սաշիմիի չարաշահումը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ այն կարող է պարունակել սնդիկի բարձր մակարդակ: ԱՄՆ-ում հորինված «Կալիֆոռնիա» ռոլլերը, որոնք նախատեսված են ճապոնական խոհանոցը արևմտյան ճաշակին հարմարեցնելու համար, կարող են մեծ քանակությամբ սպիտակուց պարունակել, բայց դրանց պատրաստման համար օգտագործում են ոչ բարձրորակ ձուկ:
05-02-2026 12:17
25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի երկրորդ պավիրակությունը մեկնեց օլիմպիական Իտալիա: Երեւան - Միլան ուղիղ չվերթով օլիմպիական քաղաք մեկնեցին գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Գեղասահորդները փետրվարի 6-ին կմասնակցեն Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, ապա կմեկնեն Շվեյցարիա 5-օրյա ուսումնամարզական հավաքի՝ մինչեւ իրենց մրցելույթների օրը:
05-02-2026 11:58
Քլոե Քարդաշյանը ներկայացրել է մահվան թեմայի վերաբերյալ իր տեսակետները։ Good American ապրանքանիշի 41-ամյա հիմնադիրը խոսել է Long Island Medium-ի աստղ Թերեզա Կապուտոյի հետ իր «Քլոեն Հրաշքների երկրում» փոդքասթի ժամանակ։ «Ես ընդհանրապես չեմ վախենում մահից», - խոստովանել է Քլոեն։ «Ես գիտեմ, թե որտեղ եմ գնում։ Եվ ես նույնիսկ անհամբեր սպասում եմ դրան... բայց ոչ վտանգավոր կամ կործանարար ձևով։ Գիտեմ, որ սա կարող է մռայլ հնչել»։
05-02-2026 03:11
Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը շարունակում է ընդլայնել ապրանքանիշի դեսպանների շարքը: Այս անգամ նա ներկայացրել է գովազդային արշավ, որում նկարահանվել են երկու նոր դեմքեր՝ Միլա Յովովիչի դուստրը՝ Էվեր Անդերսոնը, և դերասանուհի Սոֆի Ուայլդը: Միա Գոթի հետ միասին, ով նշանակվել էր ապրանքանիշի դեսպան դեռևս սեպտեմբերին, նրանք ներկայացրել են Rose des Vents զարդերի հավաքածուն:
05-02-2026 02:14
Էպշտեյնի սկանդալի ֆոնին, ֆինանսիստի ենթադրյալ զոհերի տեսանյութը, որում նրանք կոչ են անում հրապարակել գործի բոլոր ֆայլերը, կրկին վիրուսային է դարձել համացանցում: Սա նոր քննարկումների և պահանջների ալիք է բարձրացրել՝ Փոքր Սուրբ Ջեյմսի կղզի իրականում այցելած անձանց ցուցակները գաղտնազերծելու համար: Տեսանյութն սկզբնապես հրապարակվել էր «Աշխարհ առանց շահագործման» մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպության կողմից դեռևս նոյեմբերին, բայց այն հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում հիմա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2026
Դիտվել է 1364 անգամ
02.02.2026
Դիտվել է 1036 անգամ
30.01.2026
Դիտվել է 379 անգամ
31.01.2026
Դիտվել է 373 անգամ
03.02.2026
Դիտվել է 245 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster