Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ես սիրում եմ սիրված լինել»․ Ալեքսանդր Բաբասյան

01.02.2017

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը, ով այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում, Ladynews.am-ի հետ զրույցում խոսեց նոր ծրագրերի և գործնական հաջողությունների մասին:

- Ավարտել եք Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ): Իրարից տարբեր մասնագիտություններ ունեք: Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեցին Ձեր դերասանական առաջին քայլերը:

- Ընտրել եմ այդ համալսարանն ու մասնագիտությունը, որովհետև իմ կյանքի այդ շրջանի համար դա էր ամենահարմարը: Տասներեք տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Ժամանակին տեսահոլովակներում որպես ֆուտբոլիստ նկարահանվելու շատ առաջարկներ են եղել: Նկարահնվել եմ մի քանի տեսահոլովակներում, երբ դեռևս սերիալներում չէի նկարահանվում: Մեկ անգամ, ընկերոջս՝ Նարեկի կողմից, ով այն ժամանակ «Որոգայթ» սերիալի տնօրենն էր, ստացա այդտեղ մոտավորապես տասնհինգ սերիա խաղալու առաջարկ և ես այն ընդունեցի: Այդ պահին չէի մտածում ոչ սցենարի, ոչ էլ դերի մասին, պարզապես սերիալում հայտնվելու, դերը խաղալու և դրա տակից պատվով դուրս գալու մասին էի մտածում: Առաջին քայլերս սկել եմ հենց այդպես:

- «Ցանկացած առաջարկ ընդունելիս առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին ու իմ դերին։ Կերպարի մեջ հատկապես ո՞ր կետն է կարևոր, Ձեր դրական պատասխանին արժանանլու համար:

- Կերպարի մեջ, իհարկե, ինձ համար առաջնային է դերը: Առաջին հերթին ծանոթանում եմ սցենարին: Կարևոր է, որ կերպարն ինչ-որ կերպ համապատասխանի իմ իրական կերպարին, որպեսզի ավելի ոգևորված աշխատեմ: Ծնվել եմ առյուծ համաստեղության տակ և, գուցե ինչ-որ տեղ համապատասխանում եմ այդ համաստեղությանը: Իմ շրջապատում, ֆուտբոլ խաղալիս էլ սիրում եմ առաջինը լինել և դա կապված չէ միայն սերիալների հետ: Իմ տեսակով եմ լիդեր: Առաջնային դեր խաղալն էլ պարզապես իմ ցանկությունն է, որպես Ալեքսանդ Բաբասյան:

600x580

- Հարցազրույցներում հաճախ եք օգտագործում «ես լինեմ, ես ցանկանամ, ինձ դուր գա» և այլ նմանատիպ արտահայտություններ: Չե՞ք կարծում, որ նման արտահայտություններով հանդիստեսի առջև ներկայանալը կարող է հպարտ մարդու տպավորություն թողնել և սիրո փոխարեն արժանանալ հակակրանքի:

- Ես չեմ պատկանում այն դերասանների թվին, ովքեր խաղում են հենց հանրության համար, որոշակի արտահայտություններ անում մարդկանց դուր գալու համար: Ես այն դերասաններից եմ, ովքեր ասում են և անում այն, ինչ ցանկանում են: Ձեր նշած արտահայտությունները նրանից են առաջանում, որ ես իմ տեսակով եմ այդպիսին և սիրում եմ, որ ամեն ինչ լինի իմ ցանկությամբ: Գուցե դա բնավորության վատ գիծ է և կարող է արժանանալ մարդկանց հակակրանքին, բայց ինձ ցույց եմ տալիս այնպիսին, ինչպիսին կամ: Հեռուստադիտողը կցանկանայի, որ իմ անձի փոխարեն իմ կերպարը սիրեր:

- Բավականին ակտիվ եք համացանցում: Կարելի՞ է ենթադրել, որ առաջինը լինելու հետ մեկտեղ, սիրում եք նաև ուշադրության կենտրոնում լինել:

- Իհարկե, ես սիրում եմ սիրված լինել: Դա էլ է հավանաբար համաստեղությամբ առյուծների բնավորության մի գիծ: Նույնիսկ մեկ անգամ կարդում էի այդ համաստեղության տակ ծնված մարդկանց մասին մի բնութագրում և հատկապես այս միտքն է տպավորվել, որ ասում է՝ գովեք կամ սիրեք առյուծներին և դուք կդառնաք նրանց մտերիմ ընկերը:

600x580

- Ձեր կերտած կերպարներից, ո՞րն եք համարում ամենահաջողվածը:

- Իմ մարմնավորած դերերից երկուսն եմ առանձնացնում: Միանշանակ հեռուստադիտողի կողմից սիրվել է «Աննա» հեռուստասերիալից Վարդանի կերպարը, որը մեծ ճանաչում բերեց ինձ և սիրվեց: Իսկ ինձ հոգեհարազատ է «Կայարան» հեռուստասերիալի Առնոյի կերպարը:

- Նրանք ովքեր դիտել են «Աննա» հեռուստասերիալը կնկատեն, որ այնտեղ մարմնավորած Ձեր կերպարը ինչ-որ չափով նման է «Կայարան» հեռուստասերիալում Առնոյի կերպարին, թեև այստեղ վերջինս շարունակում է բացասական կերպար հանդիսանալ: Եթե փորձեք համեմատական անցկացնել, երկու կերպարների դեպքում կերպարը կերտելիս ինչպիսի՞ բարդություններ ու զգացողություններ եք ունեցել:

- Առնոյի և Վարդանի կերպարները, իհարկե, ունեն ընդհանուր գծեր, բայց ինձ համար դրանք բոլորովին տարբեր կերպարներ են: Ես նույնիսկ չեմ էլ համեմատում նրանց: Առնոյի կերպարը ֆանտաստիկ է և իմ դերասանական խաղը միանշանակ առանձնացնում եմ, որովհետև «Աննա» հեռուստասերիալում առաջին քայլերն էի անում և միգուցե կերպաը շատ սիրվեց, բայց, ինձ դուր չէր գալիս իմ խաղը, իսկ այս սերիալում ես բոլոր կողմերով սիրում եմ Առնոյի կերպարը: Այդ կերպարները կերտելիս բարդությունները նույնպես տարբեր են: Այն ժամանակ չէի պատկերացնում ինչ անել, չնայած նրան, որ ինձ օգնում էր ռեժիսորը: Իսկ հիմա ես աշխատում եմ ոչ թե դերասանական խաղի, այլ իմ կերպարի վրա: Ես նույնիսկ հիմա ունեմ բարդություն այն առումով, որ ամեն օր աշխատում եմ ինձ և Առնոյի կերպարի վրա:

600x580

- Ի՞նչ եք կարծում, այս տեսակ կերպարներն ավելի՞ են սիրվում և հիշվում, քան «բարի տղաները»:

- Որպես հեռուստադիտող կարծում եմ, որ բարի կերպարները շատ ժամանակ նույնիսկ չեն հիշվում: Բացասական կերպարներն ավելի են տպավորվում, քանի որ դրանք ավելի շատ խաղալու տեղ ունեն: Այս դեպքում նույնիսկ բարդություններն են շատանում: Թեև, եթե դերասանները դրական կերպարները լավ խաղան, կարող է հիշվեն, բայց որքան ես եմ նկատել, այդ կերպարները մեզ մոտ այդքան էլ լավ չեն խաղացվում:

- Կան մարդիկ, ովքեր «Կայարան» հեռուստասերիալը սցենարական առումով նմանեցնելով թուրքական սերիալներից մեկին կարծում են, որ ATV-ն ընդօրինակում է նրանց: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Համեմատություններ անցկացնում են հեռուստադիտողները կամ գուցե մասնագետներ: Ես թուրքական սերիալներ չեմ նայում և ոչ մի թուրքական բառից չեմ օգտվում, այդ իսկ պատճառով զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից, քանի որ ցանկացած թուրքական արտադրանքն ինձ մոտ ատելություն է առաջացնում: Թուրքիա բառը մեր ընտանիքում փակ է և աշխատում ենք առհասարակ չօգտագործել այն:

- Էրիխ Ֆրոմը գրել է. «Միայն սիրո մեջ է, որ «տալը», «նվիրելը» նշանակում է «ձեռք բերել»…»։ Ինչպիսի՞ն է «սիրոարվեստը» Ալեքսանդր Բաբասյանի համար:

- Մեկ անգամ Ալեքսանդր Բաբասյանը սիրո հետ կապված հետաքրքիր արտահայտություն է արել: Դա պատահմամբ էի արել, բայց հետո հասկացա, որ ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Չեմ կարող հիշել, թե որտեղ էի հանդիպել, բայց ես դրան ավելացրեցի. «Ես խնայում եմ, քանի որ սիրում եմ Լիլիթին»: Երբեք զերծ չեմ մնում տալուց ու նվիրելուց, այսինքն, խնայում եմ, որ տամ Լիլիթին: Ինձ համար մեծ ձեռքբերում է նաև սիրո մեջ հանգստությունը:

600x580

- Երևանում գործում է նաև Ձեր սրճարանը: Որտեղի՞ց են ծնվում նոր գաղափարները կապված ճաշացանկի և ինտերիերի ձևավորման հետ:

-Սրճարանն իր ուրույն ոճն ունի: Գաղափարները հիմնականում առաջ են գալիս կնոջս՝ Լիլիոթի կողմից, քանի որ այն հիմնականում ունի դիետիկ ուղղվածություն: Մնացած բոլոր հարցերը միասին ենք քննարկում, հաշվի ենք առնում ընկերների և գործընկերների կարծիքը,մեզ շատ է օգնում նաև մեր լավ ընկերը՝ Գայանեն: Մենք շնորհակալ ենք բոլոր ընկերներին և այն մարդկանց, ովքեր օգնեցին, որ կայանա մեր սրճարանը:

- Կա՞ն նոր ծրագրեր, որոնցով պատրաստվում եք հանդես գալ:

- 2017 թվականը ինձ համար լավ տարի է լինելու, ես վստահ եմ: Նպատակ ունեմ աճեցնելու և զարգացնելու այն ամենը, ինչը ստեղծել եմ: Այն ինձ համար կլինի նաև գործնական հաջողությունների տարի, քանի որ նպատակները շատ են: Այս տարի պատրաստվում եմ մեծ ծրագրեր իրականացնել, որոնք ընթացքում հայտնի կդառնան բոլորին:

Հարցազրույցը ՝ Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 8147 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018
Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան ձայնային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

Քիմ Քարդաշյանը՝ աղմկահարույց սեքս-տեսանյութի, անձի երկվածության և ինտիմ հարաբերությունների մասին

22.10.2018
Քիմ Քարդաշյանը շարունակում է աշխարհին ապացուցել, որ ոչինչ չունի թաքցնելու։

Ամենահաճելին այն է, երբ գիտակցում ես, որ նաև քեզանով են ճանաչում Հայաստանը. Ալիսա Սահակյան

01.03.2018
Հայաստանյան մոդելային աշխարհում տեղի ունեցող իրադարձություննեում հաճախ կարելի է տեսնել Ալիսա Սահակյանին, ում ոճաբանները վստահում են ներկայացնել իրենց ստեղծած հագուստները կամ աքսեսուարները:

Թատրոնը` ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն․ Կարինա Հարությունյան

03.10.2017
Քչերին է հաջողվում իրականություն դարձնել մանկության իրենց երազանքը։ Վերջիններիս թվում, իրավամբ, կարելի է դասել Կարինա Հարությունյանին:

Երբ մոդելն ինքն է ֆոտոխցիկը վերցնում ձեռքը. Մերի Սելումյան

24.07.2017
Թեև ինքն իրեն արհեստավարժ չի համարում, բայց թե մոդելային, թե լուսանկարչական ոլորտում հասցրել է շարժել մասնագետների ու արվեստասերների հետաքրքրությունը:

Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականին՝ մեկ հարթակում

07.06.2017
Համացանցում օրեցօր ավելանում է ինտերնետ խանութների և օնլայն վաճառքի հարթակների թիվը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2019 10:20
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառել է Coty Inc. կոսմետիկայի ֆրանս-ամերիկյան արտադրողին:
20-11-2019 10:10
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ճանաչվել է առցանց տիրույթում նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորությունը:
20-11-2019 09:58
Disney-ը հրապարակել է 2020-2023 թվականների ռելիզների գրաֆիկը։ Առաջիկա նախագծերի թվում են Marvel-ի մի քանի նոր ֆիլմերը, «Ավատարի» երկրորդ եւ երրորդ մասերը, ինչպես նաեւ Ռիդլի Սքոթի դրաման, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Մեթ Դեյմոնը եւ Բեն Աֆլեքը:
20-11-2019 09:33
Երեխաների համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 20-ին։ 1954թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել այս տոնը, որպես համաշխարհային եղբայրության եւ երեխաների փոխըմբռնման օր:
20-11-2019 03:26
Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հանրության առջև հայտնվել է «մերկ» զգեստով: Իր ամուսնուն՝ ռեփեր Jay Z-ին պատկանող բարեգործական ֆոնդի ակցիայի համար երգչուհին ընտրել է մարմինն ընդգծող սպիտակ զգեստ, որի վերին հատվածը զարդարված է փետուրներով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019
Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.11.2019
Դիտվել է 4271 անգամ
18.11.2019
Դիտվել է 2568 անգամ
14.11.2019
Դիտվել է 1672 անգամ
15.11.2019
Դիտվել է 682 անգամ
16.11.2019
Դիտվել է 382 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster