Հայտնի հայ դիմահարդարն իրական հրաշքներ է գործում
30.01.2017
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ունի 3 միլիոն հետևորդ: 23-ամյա աղջիկը հայտնի է դարձել դիմահարդարման միջոցով աղջիկներին անճանաչելիորեն փոխելու շնորհիվ: Նա գեղեցկության բնագավառում աշխատում է արդեն 5 տարի:
Աղջիկը երբեք չի երազել, որ իր զբաղմունքն իրեն այդքան մեծ ճանաչելիություն և եկամուտ կբերի: Եղել է ժամանակ, երբ կարիքը ստիպել էր նրան համատեղել ուսումը և աշխատանքը: Շատ հաճախ նա արթնանում էր առավոտյան ժամը 3-ին՝ հարսնացուներին դիմահարդարում անելու համար: Եվ քանի որ դա նրա մոտ շատ լավ էր ստացվում, շատ շուտով աղջիկները սկսեցին հերթ կանգնել տաղանդավոր Գոհարի մոտ:
Այժմ նա հայտնի դիմահարդար է և աշխատում է համառուսաստանյան գեղեցկության մրցույթների և ռեալիթի-շոուներում:
Գոհարը պնդում է, որ պետք է հավատալ սեփական ուժերին, երազանքին և կոչմանը: Նա համոզված է, որ տաղանդը և պատասխանատվությունը օգնեցին իրեն հաջողության հասնել այդ բնագավառում: Եվ չնայած Գոհարի դեմքը դեռ չեն ճանաչում փողոցում, սակայն նրա վերափոխումների նկարները տարածված են համացանցում: Եվ դա զարմանալի չէ, Գոհարն իրական հրաշքներ է գործում: Համոզվեք ինքներդ:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 11401 անգամ
Читать на русском
|