«Նոր սերունդ». Սոնա Արզումանյան
26.01.2017
Արամ Խաչատրյանի տուն թանգարանի համերգասրահում հունվարի 26-ի երեկոյան կայացավ ջութակահարուհի Սոնա Արզումանյանի մենահամերգը՝ «Նոր սերունդ» համերգաշարքի շրջանակներում։
Դաշնակահարուհի Բելա Սիմոնյան-Օսիպովայի նվագակցությամբ Սոնան հանդիսատեսին ներկայացրեց Ֆրից Քրայսլերի, Պյոտր Չայկովսկու, Էռնեստ Բլոխի, Պաբլո դե Սարասատեի և Սերգեյ Պրոկոֆևի գործերից։
Համերգի երկրորդ բաժնում Կարեն Շահգալդյանի ընկերակցությամբ Սոնա Արզումանյանը ներկայացրեց Սերգեյ Պրոկոֆևի երկու ջութակի համար սոնատը։
Սա Կոմիտասի անվան կորնսերվատորիայի 2-րդ կուսի ուսանողուհու այս տարվա երկրորդ համերգային ելույթն էր․ օրեր առաջ Սոնա Արզումանյանն իր կատարողական հմտությունները ներկայացրեց Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հետ ուեցած համատեղ համերգի ժամանակ։
Ինչ վերաբերում է 19-ամյա ջութակահարուհու առաջիկա ծրագրերին, ապա, ինչպես տեղեկացրեց Սոնա Արզումանյանը, առաջիկայում համերգային շրջագայությամբ մեկնելու է Lիբանան, որից հետո պարտաստվում է արձագանքել արտերերից ստացված մի շարք այլ համերգային հրավերների։
Տեքստը և լուսանկարները Անուշ Ավանյանի
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3321 անգամ
|