Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մասնագետները հերքել են մազերի խնամքի վերաբերյալ հիմնական միֆերը

26.01.2017

Չարժե լրջորեն մոտենալ մազերի խնամքի վերաբերյալ բոլոր խորհուրդներին: Ֆրանսիացի մասնագետները որոշել են հերքել որոշ կարծրացած միֆեր:

Երբ խոսքը գնում է գեղեցկության մասին, կանայք պատրաստ են հավատալ ամեն ինչին, միայն թե գեղեցիկ լինեն: Այդ պատճառով հայտնվում են տարբեր միֆեր, որոնք իրականում այդքան էլ արդարացված չեն: Ֆրանսիացի մասնագետները հերքել են մի շարք մոլորություններ` կապված մազերի խնամքի հետ:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծամասնությունը համարում է, որ որքան թանկանոց լինեն մազերի խնամքի միջոցները, այդքան ավելի գեղեցիկ կլինի նրանց տեսքը: Սակայն մասնագետները շտապում են հերքել այդ պնդումը: Ըստ ֆրանսիացի կոսմետոլոգների, մազերի տեսքի վրա առաջին հերթին ազդում է սննդի որակը և մազերի կառուցվածքը վնասող միջոցները, օրինակ՝ ֆենը: Շամպունները և բալզամները նույնպես իրենց դերն են խաղում, սակայն ոչ այնքան, որքան առողջ սնունդը և կենսակերպը:

Բացի այդ, մասնագետները պնդում են, որ կանայք սխալ են լվանում գլուխը: Առաջին հերթին պետք է օգտագործել կոնդիցիոները, այնուհետև շամպունը: Կոնդիցիոները փափկացնում է շամպունի ագրեսիվ ազդեցությունը և պաշտպանում մազերը:

Մեկ այլ միֆ է մազերը գարեջրով լվանալու օգտակարությունը: Համարվում է, որ գարեջուրը ունակ է մազերը դարձնել հարթ և փայլուն: Ածիկը, իրոք, օգտակար է մազերի համար, սակայն գարեջրի մեջ կան մի շարք նյութեր, որոնք չեն հանգեցնի ցանկալի արդյունքի: Բացի այդ, ալկոհոլը չորացնում է գլխի մաշկը, ինչը կարող է հանգեցնել թեփի հայտնվելուն:

600x580

Կա կարծիք, որ մազերի արագ աճին նպաստում է վարսահարդարին հաճախ այցելությունը: Իբր՝ ծայրերի հավասարեցումը կհանգեցնի մազերի արագ աճին: Ֆրանսիացի մասնագետները, սակայն, հերքել են այդ միֆը ևս, պնդելով, որ հաճախ կտրելը չի բերում մազերի արագ աճի:

Եվ վերջին, սակայն ոչ պակաս հայտնի միֆն այն է, որ հղի կանանց չի կարելի ներկել մազերը: Բանն այն է, որ շատ ներկեր պարունակում են ամմոնի, որի շնչելն անվտանգ չէ կանանց առողջության համար: Բայց չէ՞ որ կարելի է նախապատվությունը տալ բնական միջոցներին՝ խնային և բասմային:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5187 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 582 անգամ
01.05.2024
Դիտվել է 406 անգամ
26.04.2024
Դիտվել է 232 անգամ
27.04.2024
Դիտվել է 231 անգամ
30.04.2024
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster