Նռան հյութի օգտակար հատկությունները
21.01.2017
Նռան հյութի օգտակարության մասին շատ բան է հայտնի, առավել ևս սիրտ-անոթային համակարգի վրա նրա դրական ազդեցության: Հետազոտությունները ցույց են տվել, որ նռան հյութը ունակ է ոչ միայն կանխել մի շարք հիվանդություններ, այլ նույնիսկ բուժել դրանք:
Նռան մեջ պարունակող նյութերը օգնում են մաքրել անոթները զարկերակային գնդիկներից, իջեցնում օքսիդատիվ սթրեսի մակարդակը, նպաստում արյան ճնշման կարգավորմանը, ամրացնում անոթների պատերը:
Ահա նռան հյութի 5 հիմնական հատկություններ, որոնք կստիպեն ձեզ ամեն օր օգտագործել այն.
Օգտակար հատկությունների մեծ քանակ
Նռան հատիկների մեկ բաժակի մեջ պարունակում է 144 գր կալորիա, 7 գր բջջանյութ, 3 գր սպիտակուց, վիտամին C, վիտամին K, ֆոլաթթու և կալիում: Բացի այդ նռան մեջ կա հսկա քանակությամբ հակաօքսիդանտներ:
Նռան մեջ կան պունիկալագիններ
Դրանք շատ մեծ մոլեկուլներ են, որոնք գոյություն ունեն նռան հյութի մեջ` ներծծվելով այնտեղ: Դրանք հզորագույն հակաօքսիդանտներ են:
Նուռն ունի հակաբորբոքային հատկություններ
Նուռը օգնում է կանխել սրտի հիվանդությունը, քաղցկեղը, 2-րդ կարգի դիաբետը, Ալցհեյմերի հիվանդությունը: Բացի այդ, այն հիանալի հակաբորբոքային միջոց է:
Նռան հյութն իջեցնում է արյան ճնշումը
Օրական 150 մլ նռան հյութի օգտագործումը երկու շաբաթվա ընթացքում կիջեցնի ձեր արյան ճնշումը, ինչն իր հերթին կնվազեցնի սրտի և ուղեղի կաթվածի ռիսկը:
Նուռը պայքարում է ինֆեկցիաների դեմ
Նուռն իր մեջ պարունակում է ուժեղ հակամիկրոբային հատկություններ ունեցող նյութեր, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել բակտերիաների և այլ ինֆեկցիաների դեմ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6246 անգամ
Читать на русском
|