Նորաձեւ տաբատներ եւ կապրիներ, 2012 գարուն-ամառ
18.04.2012
Լեդիի զգեստապահարան անհնար է պարկերացնել առանց նորաոճ և գեղեցիկ տաբատների: Առաջարկում ենք ծանոթանալ 2012 թ. գարուն-ամառ սեզոնի տաբատների և կապրիների ամենամոդայիկ ոճերին:
Մոդայիկ սև տաբատներ
Սև տաբատը ամենաունիվերսալ հագուստն է, սրա հետ կարելի է համադրել ամեն ինչ, փոխում եք միայն վերնաշապիկը, և նոր կերպարը պատրաստ է: Մասնաորապես նորաձև են խողովակաձև, լայն իջնող, նաեւ դասական կտրավծքով սեւ տաբատները:
Կարդացեք նաեւ Շախ և մատ. սևն ու սպիտակը կիշխեն այս սեզոն
Մոդայիկ սպիտակ տաբատներ և կապրիներ
Սպիտակը ամառվա ամենապահանջված գույներից է: Ե՞րբ կարող ենք մեզ թույլ տալ ամբողջովին «սպիտակել», եթե ոչ գարնան ու ամռան արեւոտ օրերին: Այս սեզոն ակտուալ են դասական գծերով և լայն տաբատները: Իսկ եթե ուզում եք նաև կտորի ընտրությունը ճիշտ լինի, ապա մետաքսը, բամբակը և շիֆոնը առաջատարներն են:
Կարդացեք նաեւ 70-ականների շորտերը վերադառնում են նորաձեւություն. 2012 գարուն-ամառ
Բազմագույն տաբատներ
Ուրախ գույներով տաբատը կապահովի Ձեր բարձր տրամադրությունը, բացի այդ համարձակ, տաք գույները նորաձեւ են: Կարելի է օգտագործել թե սահող, թե լայն , թե կիպ կապրիներ և տաբատներ: Բոլորն էլ Ձեզ կպահեն ուշադրության կենտրոնում: Գունային գամմայի կենտրոնում պահեք կարմիրը, նարնջագույնը, փիրուզագույնը , կապույտը:
Դիտվել է 22458 անգամ
|