4 սեքսուալ միֆ տղմարդկանց մասին
21.12.2016
Կարծրատիպերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև կարող են բացասաբար ազդել զույգի հարաբերությունների վրա: Ահա 4 առավել բացասական միֆեր տղամարդկանց մասին, որոնք կապված են նրանց սեքսուալ նախասիրությունների հետ:
Միֆ 1. տղամարդը պատրաստ է քնել յուրաքանչյուր քիչ թե շատ գրավիչ կնոջ հետ
Իրականում
Իհարկե, սեքսի համար տղամարդիկ շատ բաների են պատրաստ, սակայն, եթե այդ միֆը ճշմարտություն լիներ, ցանկացաշ կնոջ նշանով նրա ոտքերի մոտ տղամարդիկ կփռվեին: Սակայն դա այդպես չէ: Տղամարդկանց մեծամասնությունը այդ աստիճանի խանգարված չէ սեքսի վրա, որպեսզի դարձնի այն գլխավոր նպատակ:
Միֆ 2․ նրանք սիրում են մեծ կրծքերով շիկահերներին
Իրականում
Բնականաբար, դա ճշմարտություն չէ: Յուրաքանչյուր տղամարդ կասի, որ մեծ կրծքերին հաճելի է նայել, սակայն ապրել պետք է ոչ թե կրծքերի, այլ կնոջ հետ: Նրանց համար կարևոր է, որպեսզի բացի գրավիչ արտաքինից, կյանքի ուղեկիցը ունենա նաև ինտելեկտ:
Միֆ 3․ տղամարդիկ սիրում են սեքս-շոփից գնված էրոտիկ ներքնազգեստ
Իրականում
Կանայք փոքր-ինչ անկեղծ չեն, երբ ասում են, որ գնում են ժանյակավոր զուգագուլպաներ իրենց տղամարդկանց ուրախացնելու համար: Յուրաքանչյուր տղամարդ կասի՝ մերկ կինը հագնվածից գեղեցիկ է: Առավոտյան նա չի էլ հիշի, թե ինչ գույնի էր ձեր ներքնազգեստը:
Միֆ 4․ տղամարդիկ սիրում են կույսերին
Իրականում
Տղամարդիկ նրանցից վախենում են կրակի նման: Դժվար է լինել առաջինը և պատասխանատուն այլ մարդու սեռական կյանքի սկզբի համար: Բացի այդ, տղամարդիկ ունեն իրենց կարծրատիպը՝ կինը կցանկանա համեմատել և փորձել սեքս առնվազն ևս մեկի հետ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 6948 անգամ
Читать на русском
|