Ազատեք օրգանիզմը տոքսիններից և բորբոքումից․ կիտրոնով ըմպելիք քրքումով
17.12.2016
Քրքումի բուժիչ հատկությունների մասին գիտեն գրեթե բոլորը: Այս զարմանալի համեմունքը հաջողությամբ բուժում է բորբոքումները, դեզինֆեկցիա է անում, ունի հակաօքսիդանտներ և հակասեպտիկ հատկություններ:
Եթե ավելացնեք քրքումը ձեր ամենօրյա սննդակարգ, ապա կամրացնեք ձեր դիմադրողականությունը, կլավացնեք արյան շրջանառությունը և կարագացնեք նյութափոխանակությունը:
Մարդիկ, ովքեր ցանկանում են կորցնել ավելորդ քաշը սկսում են օգտագործել այս համեմունքը: Ահա, օրինակ, ինչպիսի համեղ և շատ օգտակար ըմպելիք կարելի է պատրաստել քրքումից: Դրա օգնությամբ դուք կազատվեք ավելորդ կիլոգրամններից և կմաքրեք օրգանիզմը:
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- 3 լ ջուր - 2-3 կիտրոն - 150 մլ մեղր - 2 ճաշի գդալ քրքում։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Պատրաստեք 3 լիտրանոց բանկա: Եռացրեք ջուրը, թողեք այն մի քիչ սառի և լցրեք բանկայի մեջ:
- Գոլ ջրի մեջ ավելացրեք մեղր և քրքում:
- Լվացեք կիտրոնները և կեղևի հետ միասին քերեք մանր քերիչով, լցրեք բանկայի մեջ և փակեք այն կափարիչով:
- Թողեք ըմպելիքը մնա 24 ժամ:
Օգտագործելուց առաջ պարտադիր քամեք: Ըմպելիքն օգտագործեք 120գ-ով` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Ընդունման կուրսը 3 շաբաթ է: Արդյունքը սպասեցնել չի տա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12416 անգամ
Читать на русском
|