Ինչպես ավելի սլացիկ երևալ աքսեսուարների օգնությամբ
01.12.2016
Աքսեսուարները հզոր գործիք են արտաքինի կառավարման համար: Ճիշտ ընտրված աքսեսուարը կարող է ընդգծել առավելությունները և թաքցնել կազմվածքի թերությունները հագուստից ոչ պակաս:
Ականջօղ
Հաջող ընտրված ականջօղերը ուշադրությունը սևեռում են պարանոցի վրա: Եթե ընտրել երկար, նեղ ականջօղեր բաց մետաղից, օրինակ արծաթից, ապա դրանք կընդգծեն պարանոցի երկարությունը և տեսողականորեն կերկարացնեն իրանի հատվածը: Ավելի թեթև կերպարի համար կսազեն և նորաձև մոտիվները «վեստերն» ոճի, և «էթնո» փետուրները, և հնացած բրոնզը:
Վզնոցներ
Վզնոցներն ուղիղ կերպով ազդում են մարմնի ձևի ընկալման վրա: Վառ գույնի խոշոր զարդերը պետք է ընտրել, եթե դուք ունեք ոչ մեծ, կոկիկ կուրծք և ցանկանում եք ուշադրությունը դրան սևեռել: Դեմքի անկյունայնությունը կօգնեն փափկացնել վզի ուլունքները կամ կախազարդը: Իսկ եթե դրա հետ մեկտեղ դուք ազդրերի և իրանի հետ խնդիր ունեք, ապա վստահորեն կարող եք մեծ զարդեր ընտրել, որպեսզի ուշադրությունը դեպի վերև սևռեք:
Ապարանջան և ժամացույց
Լայն ապարանջանը քչացնում է ձեռքի երկարությունը: Ոչ բարձրահասակ կանայք պետք է իմանան դա, քանի որ «շնորհիվ» այս անհաջող աքսեսուարի, այն կերևա կարճ և հաստ: Եթե դուք բարձրահասակ եք, ապա այն կընդգծի ձեռքերի գեղեցկությունը և կառուցվածքը վիզուալ ավելի ներդաշնակ կդարձնի:
Եթե ցանկանում եք ընդգծել ձեռքերի նրբագեղությունը և կառուցվածքի ներդաշնակությունը, ընտրեք բարակ ապարանջան:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6175 անգամ
Читать на русском
|