5 խորհուրդ ծնողներին. ինչպես դաստիարակել կատարյալ երեխա
28.11.2016
Հոգեբանության մեջ գոյություն ունեն մի շարք թեորեմներ, ինչպես ճիշտ դաստիարակել մեծացող սերունդը: Ոմանք համարում են, որ առաջին 5 տարին պետք է ամեն ինչ թույլ տալ, իսկ ոմանք կարծում են, թե պետք է երեխային կարգապահության սովորացնել հենց վաղ մանկուց:
Ահա 5 խորհուրդ, որոնք պետք է հիշել, եթե երեխաներ ունեք:
Դադարեք խնամել
Առաջին հերթին ձեր երեխային հնարավորություն տվեք ինքնուրույն կատարել որոշակի քանակի սխալներ, որպեսզի նա սովորի պատասխանատվություն կրել իր արարքների համար: Եթե նա ցանկանում է ինքնուրույն որևէ բան անել, թող անպայման անի: Բացի այդ, եթե դուք մշտապես կանգնեցնեք երեխային սեփական որոշումներ ընդունելուց, կգա մի պահ, երբ բախվելով դժվարություններին, նա ուղղակի չի կարողանա մենակ լուծել խնդիրները:
Սովորեցրեք մտածել ուրիշների մասին
Եթե դուք չեք ցանկանում, որպեսզի ձեր երեխան եսասեր մեծանա, սովորացրեք նրան կարեկցել ուրիշ մարդկանց: Օրինակ, հիշեցրեք նրան, որ եթե սեղանին մնացել է մեկ խնձոր, մինչև այն ուտելը հարցնել, արդյո՞ք որևէ մեկը ցանկանում է, թե ոչ: Պետք է նաև ցույց տալ երեխային, որ նվերներ տալը, նույնիսկ ավելի հաճելի է, քան ստանալը: Այդ կերպ դուք նրա մոտ կդաստիարակեք հարգանք, բարություն և կարեկցանք:
Սկսեք ասել «ոչ»
Ամեն կամակորությանը տեղի տալ այդքան էլ մանկավարժական մոտեցում չէ, այդ կերպ երեխան դժվար, թե կարողանա հասկանալ, որ միշտ չէ կյանքը նրա ուզածը մատուցելու: Իհարկե դա չի նշանակում մերժել նրա բոլոր խնդրանքները: Սակայն ոչինչ չի լինի, եթե նրան չգնեք հերթական խաղալիքը:
Սովորացրեք երեխային փող վաստակել
Որքան էլ զարմանալի չհնչի, սակայն որքան շուտ ձեր երեխաները հասկանան, որ փողերը օդից չեն հայտնվում, այդքան լավ: Օրինակ, կարելի է երեխային առաջարկել վաստակել իրեն չափազանց ցանկալի խաղալիքի համար: Ինչպե՞ս: Սկսեք վճարել մանր կենցաղային աշխատանքի համար, օրինակ, սենյակի մաքրության կամ ամանների լվացման: Այդ կերպ դուք նրան հնարավորություն կտաք զգալ, որ որևէ բան ստանալու համար անհրաժեշտ է որոշ ջանքեր գործադրել:
Ժամանակ տրամադրեք նրա կրթությանը
Խոսքը չի գնում բազմաթիվ կուրսերի և պարապմունքների մասին, այլ նրա, թե ինչ եք դուք սովորացնում ձեր երեխային: Պարզվում է, երեխաները ավելի լավ են ընկալում և յուրացնում այն տեղեկությունը, որը նրանք ստանում են իրենց հայրիկներից և մայրիկներից: Այդ պատճառով փորձեք ամեն օր ձեր երեխայի համար նոր բան բացահայտել: Լինի դա պատմական որևէ իրադարձություն կամ ինչ-որ բանի պատրաստում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6652 անգամ
Читать на русском
|