Ինչպես վերականգնել հիշողությունը․ կօգնի գազարը
25.11.2016
Կոգնիտիվ ֆունկցիաները, այլ կերպ ասած ողջամտությունը և հիշելու ունակությունը մարդու հոգեկան առողջության համար ամենակարևորն են: Այդ պատճառով հիշողության վերականգման վրա բավականին շատ ժամանակ է ծախսվում: Վերջերս գիտնականները հայտնաբերել են, թե որ մթերքները կօգնեն վերադարձնել հիշողությունը:
Նշվում է, որ գաղտնիքը այն միացություններում է, որոնք մթերքներին վառ գույն են հաղորդում: Հենց այդպիսի գույներն են դրականորեն ազդում ուղեղի վրա: Առաջին հերթին խոսքը գնում է կարոտինոիդների մասին:
Այսպիսի եզրակացության գալու համար, Ջորջիայի համալսարանի գիտնականները մի շարք փորձարկումներ են արել, որոնցում մասնակցել են 65-86 տարեկան տասնյակ մարդիկ: Այսինքն այն տարիքի մարդիկ, ում մոտ ավելի հաճախ են հանդիպում խնդիրներ հիշողության հետ: Նրանցից յուրաքանչյուրը տարբեր բարդության աստիճանի մի շարք հանձնարարություններ էր կատարում, իսկ մասնագետնրեը արձանագրում էին արդյունքը:
Հետազոտության տվյալներով, լյուտեինի ու զեակսանտինի բարձր մակարդակ ունեցողները շատ չէին ծանրաբեռնում ուղեղը հանձնարարությունը կատարելու համար, իսկ ցածր մակարդակ ունեցողներն ավելի շատ էին լարում և աշխատացնում ուղեղի տարբեր հատվածները:
Հարկ է նշել, որ կարոտինոիդներ կան գազարի, կալե կաղամբի և քաղցր կարտոֆիլի մեջ: Այնպես որ, եթե ցանկանում եք միշտ լավ հիշողություն ունենալ, օգտագործեք այս մթերքները որքան հնարավոր է շատ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8691 անգամ
Читать на русском
|