Հազի դեմ դեղ` բանանով
07.10.2016
Ցուրտ եղանակին շատերը հեշտությամբ մրսում են, սակայն նույնիսկ, երբ հիվանդությունը անցնում է, հազը շարունակում է տանջել:
Իրականում հոգնեցնող հազը կարելի է բուժել շատ արագ:
Խառնելով բանանը, ջուրը և մեղրը դուք կպատրաստեք միջոց, որը հեշտությամբ հանգստացնում է կոկորդը և թոքերը:
Բաղադրիչներ.
- 400 մլ եռացրած ջուր - 2 միջին չափսի հասած բանան - 2 ճաշի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը.
1. Մաքրեք բանանները և տրորեք
2. Տեղափոխեք այն տարայի մեջ վրան լցրեք եռացրած տաք ջուր: Թողեք այդպես 30 րոպե:
3. Սառելուց հետո ավելացրեք մեղր:
4. Քամեք խառնուրդը:
Օգտագործման եղանակը
Խմեք միջոցը օրը 4 անգամ 100 մլ-ով: Պատրաստեք ամեն օրվա համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13487 անգամ
Читать на русском
|