Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես վերադարձնել կենսուրախությունը

06.10.2016

Գործեր, հոգսեր, կենցաղային խնդիրներ...Մենք միշտ ձգտում ենք կատարյալին՝ լինել կատարյալ մայր, կատարյալ կին, կատարյալ աշխատակից, փորձում ենք արդարացնել ինչ-որ մեկի սպասումները՝ մոռանալով սակայն ուրախանալ կյանքով: Աստիճանաբար զգացողությունը, որ կյանքը հիասքանչ է՝ կորում է, վառ գույները մարում և մնում են անգույն ձանձրալի օրերը:

Հիշում եք արդյոք վերջին անգամ ե՞րբ էիք առավոտյան քայլում և ուրախանում միայն նրա համար, որ առավոտ է և կապ չուներ արևոտ է, թե անձրևոտ։ Ե՞րբ էիք ժպտում հայելու մեջ նայելով և ունեիք բարձր տրամադրություն:

Վերադարձնել կենսուրախությունը հնարավոր է, հետևելով այս հասարակ 7 կանոններին: Եվ այսպես.

Թույլ տվեք ինքներդ ձեզ լավ զգալ, թույլ տվեք ձեզ հանգստանալ, առանց խղճի խայթի: Օրական կես ժամ ինքներդ ձեզ տրամադրելը չի նշանակում, որ դուք եսասեր եք, վատ մայր կամ վատ տնային տնտեսուհի: Մի հետաձգեք հաճույքը, երբ «ամեն ինչ արված կլինի»: «Ամեն ինչ»-ը երբեք չի վերջանում:

Հետազոտեք ինքներդ ձեզ: Պարզեք, թե ինչն է այս կյանքում ձեզ հաճույք պատճառում և դրական լիցքեր հաղորդում: Եթե սիրում եք երաժշտություն, միացրեք այն բարձր, երգեք: Եթե սիրում եք մարմնական հաճույքներ, այցելեք մերսումների, դիմակներ քսեք, լոգանքներ ընդունեք՝ բազմաթիվ բուրավետ փրփուրներով: Զբաղվեք յոգայով, հեծանիվ վարեք: Եթե պարզվի, որ դուք ստեղծագործել եք սիրում, սկսեք իրագործել ձեր գաղափարները: Այս ցուցակը կարելի է անդադար շարունակել, պարզեք ձեր համար, ինչն է հենց ձեզ ուրախացնում և գործեք:

Այդ ժամանակ ձեզ ամբողջությամբ տրամադրեք ընտրված գործին, առանց մտածելու խնդիրների մասին: Դրանց մասին դուք կմտածեք հետո:

600x580

Դարձեք հետաքրքրասեր: Մի ամաչեք կոտրել գործերի սովորական ընթացքը և թույլ տվեք ձեզ այն, ինչի մասին վաղուց էիք երազում, սակայն մինչև այժմ ամաչում էիք անել: Փոփոխությունները ձեր կյանքը ավելի հետաքրքիր կդարձնեն:

Քնելուց առաջ հիշեք անցած օրվա լավ պահերը և շնորհակալություն հայտնեք ձեզ դրանց համար:

Փորձեք դրական մտածել: Կրկնեք ձեր համար, որ դուք լավն եք այնպիսին, ինչպիսին որ կաք և ձեզ շրջապատող մարդիկ նույնպես հաճելի են ու լավն են:

Հիշեք՝ կենսուրախությունն այն զգացողությունը չէ, որ կարելի է պահեստավորել և այն ընդմիշտ կմնա: Այն անկախ է արտաքին դրսևորումներց և նրանից, թե ինչ է կատարվում ձեր կողքին: Կյանքով ուրախանալու համար պարտադիր չէ ունենալ փողերով լի ճամպրուկ կամ ադամանդներ, այլ նյութական իրեր: Դուք ունեք անվերապահելի իրավունք՝ ուրախացնել ինքներդ ձեզ և ուրախանալ այս կյանքով՝ անկախ որևէ բանից, իսկ երբեմն, նույնիսկ, ի հեճուկս:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11219 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7255 անգամ
22.04.2026
Դիտվել է 6190 անգամ
27.04.2026
Դիտվել է 534 անգամ
24.04.2026
Դիտվել է 192 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster