Կանացի գրավչության գիտականորեն ապացուցված 7 նշան
01.10.2016
Նվազագույն դիմահարդարում
Լավագույն դիմահարդարումը՝ բնական դիմահարդարումն է հավասար տոնով: Սա ցույց է տվել Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից հրատարակվող The Journal of Experimental Psychology պարբերականի կատարած հետազոտությունը:
Ճերմակ ժպիտ
Սպիտակ ատամները մարդուն միանգամից ավելի գրավիչ են դարձնում: Միաժամանակ տղամարդիկ նշել են, որ չափազանց սպիտակ ատամները, որոնք արհեստական տեսք ունեն, նրանց դուր չեն գալիս:
Կարմիր շրթներկ
Այն միշտ արդիական է լինելու: Ըստ հետազոտության, տղամարդկանց մեծ մասը պարտադիր ուշադրություն է դարձնում կարմիր շրթներկի վրա:
Կլորավուն ազդրեր
Պոդիումների վրա մոդելներն ունեն ուղիղ, սլացիկ կազմվածք, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց հետաքրքում է կանանց այլ տիպի կառուցվածքը՝ նեղ իրանով և կլորավուն ազդրերով:
Բարձր ձայն
Կատարյալ կանացի ձայնը՝ բարձր, հնչեղ ձայնն է:
Սևահերները հաղթում են
Շիկահարների և սևահերների մեջ հաղթում են վերջինները: Շիկահերները տղամարդկանց թվում են ավելի հաճելի և թեթև՝ շփման մեջ, սակայն սևահերներն՝ ավելի գրավիչ:
Գեղեցիկ ձեռքեր
Եթե բնությունը ձեզ երկար ոտքեր չի պարգևել, ցուցադրեք ձեր ձեռքերը: Զարմանալի է, սակայն փաստ, որ տղամարդկանց ոչ պակաս դուր են գալիս երկար, մերկ ձեռքերը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6117 անգամ
Читать на русском
|