Ճակատի կատարյալ հերափունջ. ամեն ինչ կախված է դեմքի ձևից
09.09.2016
Եթե դուք մինչ այժմ կարծում եք, որ ճակատի հերափունջը ձեզ չի սազում, ուրեմն դուք սխալ ձև եք ընտրել:
Այն պետք է համապատասխանացնել դեմքի ձևին: Եվ այսպես.
Կլոր դեմք
Կլոր դեմքի համար կատարյալ է երկար և կողք տարած հերափունջը: Դեմքը դառնում է ավելի նեղ, իսկ շեշտը այտոսկրերից ընկնում է դնչին:
Ուղանկյուն դեմք
Խիտ հերափունջը մինչև հոնքերը կթաքցի ճակատը և կվերականգնի դեմքի ներդաշնակ համաչափությունները: Հերափունջի ծայրերը կարելի է ավելի երկար անել` շեշտը դնելով այտոսկրերի վրա:
Օվալ դեմք
Իրականում սա կատարյալ ձև է և ընտրությունը կարող է բազմազան լինել, սակայն լավագույն տարբերակը կլինի ֆիլիրոված հերափունջը, ոչ խիտ, մեջտեղից բաժանված: Այս ձևը ընդգծում է սիմետրիան և ներդաշնակությունը:
Երկարավուն դեմք
Իրականում այդպիսի դեմքը նույնպես օվալ է, ուղակի փոքր-ինչ ձգված: Ուղիղ հերաբաժանը և երկար հերափունջը` հոնքերից ներքև, տեսողականորեն լայնացնում են դեմքը և այն դարձնում ստուգաչափային:
Եռանկյունի դեմք
Սուր դունչը և լայն ճակատը հեշտ է ներդաշնակեցնել, եթե նախապատվությունը տալ լայն «ճղրտված» հերափնջին՝ հոնքերից մի քիչ ներքև:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6805 անգամ
Читать на русском
|