Կենսունակություն հաղորդող, աշխատունակությունը բարձրացնող ըմպելիք
08.08.2016
Հաճախ հոգնածություն կամ թուլություն զգալով մենք շտապում ենք խմել սուրճ կամ կանաչ թեյ, որպեսզի մի փոքր առույգանանք: Իրականում առույգացնող ըմպելիքների ցանկը ավելի բազմազան է: Ներկայացնում ենք դրանցից մեկը:
Փորձեք փոխարինել առավոտյան սուրճն առույգություն հաղորդող համեմունքներով լիմոնադով, որը կզարդարի նույնիսկ անձրևոտ օրը և կլավացնի ձեր աշխատունակությունը: Արժե նշել, որ այս ըմպելիքը նաև հիանալի պայքարում է ավելորդ քաշի դեմ՝ իր բաղադրիչների շնորհիվ, իսկ օրգանիզմից տոքսինները հանելու ունակության համար այն անվանում են դետոքս-լիմոնադ:
Եվ այսպես, ինչպես պատրաստել այն. ձեզ անհրաժեշտ են՝
- 1 կտոր կիտրոն - կես կիտրոնի հյութ - 1թեյի գդալ մեղր - 1 պտղունց կարմիր կծու պղպեղ - 1 պտղունց աղացած չոր կոճապղպեղ - 1 պտղունց աղացած մեխակ - 1 բաժակ տաք ջուր։
Պատրաստման եղանակը՝
1. Բաժակի մեջ ճզմեք կես կիտրոնի հյութը, ավելացրեք պղպեղ, կոճապղպեղ, մեխակ և մեղր:
2. Լցրեք 70-80 աստիճան տաք ջուրը, խառնեք, զարդարեք կիտրոնի կտորով:
Նրանք, ովքեր ալերգիա ունեն այս բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ, կամ ունեն խնդիր աղեստամոքսային համակարգի հետ, պետք է ձեռնպահ նման այս ըմպելիքը խմելուց:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 6422 անգամ
Читать на русском
|