Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Մրցում եմ ինքս ինձ հետ. ՍՈւՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

16.04.2012

LN-ի հյուրասրահում առաջին «Հայ սուպերսթար»-ի հաղթող, երգչուհի Սուսաննա Պետրոսյանն է:

- Հայկական շոու բիզնեսում դու այն եզակի օրինակներից ես, որ ցույց տվեց' կարելի է առաջ գնալ սեփական ուժերով, տաղանդով: Ի՞նչ են քեզ համար պայքարը, կարիերան: Մինչեւ ուժերդ իրական փորձության ենթարկելը հավատո՞ւմ էիր հաջողությանդ:

-Երազանքս միշտ դա է եղել: Բայց երբևիցե չեմ պատկերացրել, որ մի օր իրականություն կդառնա: Իմ քույրիկի շնորհիվ էր, որ ես մանակցեցի այդ մրցույթին: Եթե ինձ չհամոզեր, չէի էլ մասնակցի: Իհարկե, շնորհակալ եմ «Շանթ» հեռուստաընկերությանը. եթե չլինեին իրենք, չլիներ այդ նախագիծը, մենք էլ այսպիսին չէինք լինի: Նրանք միշտ մեզ սատարել են, մրցույթից հետո էլ պարտավոր չէին մեր կողքին լինել, բայց իրենք ամեն ինչով աջակցեցին, որ առաջ գնանք: Երևի թե ես չեմ պայքարում, ուղղակի անում եմ այն, ինչ ուզում եմ, և մրցում եմ ինքս ինձ հետ: Բավական ինքնաքննադատ մարդ եմ. եթե մի քիչ քչացնեմ այդ հատկանիշս, շատ ավելի լավ կլինի: Ինձ երբեմն խանգարում է դա:

- «Հայ սուպերսթար»-ից առաջ և հետո... Շա՞տ ես փոխվել:

- Առաջ ուղղակի հայտնի չէի, հիմա փոքր-ինչ ճանաչում ունեմ (ծիծաղում է - LN): Առօրյաս է ծանրաբեռնվել: Ընկերներս մտածում էին, որ կփոխվեմ, իրենց հետ չեմ շփվի, իրենք էին ավելի շատ փոխվել, քան թե ես (ժպտում է- LN): Անհեթեթություն է սկսել գոռոզանալը ու հանկարծ չշփվել այն մարդկանց հետ, ում հետ մի ողջ կյանք ես ապրել:

-Քո հաղթանակը տպավորիչ էր: Ինքդ սպասո՞ւմ էիր:

-Ինձ շատ են տվել այս հարցը, ու իմ պատասխանը միշտ նույնն է: Ես չէի հասկանում' ինչ էր կատարվում ինձ հետ: Ես մի փոքր աղջիկ էի, ով կյանքից առանձնապես բան չէր հասկանում, շատ երազանքներ ուներ, ու կանգնած սպասում էր: Ցանկանում էի , որ իմ անունը տային: Բայց երբեք էլ վստահ չեմ եղել: Այդ պահն ինձ համար հեքիաթային էր, երբեք չեմ մոռանա:

-«Կյանքի խաչմերուկներ, հազար նոր ուղիներ, իմ ընտրած տարերքը, խենթ հոգու իմ երգն է, բարդ է ու դժվար, վեր տանող կամ վար: Այս ուղին ուղիղ չէ, թե կորցնես քո խիղճը»: Այս երգի բառերով կարծես ազդարարեցիր քո մուտքը էստրադա... Միշտ խղճո՞վ ես առաջնորդվում:


-Շատ ճիշտ բառեր է գրել Ավետ Բարսեղյանը: Շատ լավն է: Այո, ես առաջնորդվում եմ խղճով: Եթե խղճով չառաջնորդվեի, կունենայի շատ ավելին, քան հիմա ունեմ: Այս ասպարեզ մտնելիս մի քիչ պիտի մոռանաս խղճիդ մասին, էգոիստ լինես: Բնավորության գծեր ունեմ, որ շոու բիզնեսում ինձ խանգարում են:

-Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին, կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում: Ինչքանո՞վ ես տեղ տալիս մարդկանց կարծիքներին:

-Սկզբում շատ էի ուշադրություն դարձնում, բայց հիմա դրանցով չեմ առաջնորդվում: Ինչ էլ անես, պիտի խոսեն: Մենք' մարդիկս, սովոր ենք, ինչ-որ բիծ կպցնել: Անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, ոչ թե մտածում, թե ինչ են խոսելու:

-Ո՞ր հեքիաթի հետ կհամեմատես քո կյանքը:

- Չգիտեմ (մտածում է- LN): Գիտեք, իմ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե իմ կյանքում ինչ-որ վատ բան է լինում, դրան հաջորդում է մի լավ բան, ու բալանսի է գալիս կյանքս: Կլինի՞ մուլտֆիլմի նմանեցնեմ:

-Եթե հիշեցիր, խնդրե՛մ:

- Շատ եմ սիրում «Գտնված երազ» մուլտֆիլմը: Շատ եմ սիրում, ու աղջկա կերպա՛րն եմ սիրում: Թվում է, թե մանկական է, բայց այնքան հուզիչ է ու խորիմաստ, որ պապիկին այդքան սիրում է ու հոգ տանում:

-Ինչո՞ւ Սուսաննայի կողքին չկա նրա երկրորդ կեսը: Ինչպիսի՞ն ես տեսնում ապագա ամուսնուդ:

-Երևի թե ժամանակը չէ: Չգիտեմ՝ ինչու չկա... Չնայած սխալ է, երբ ասում ենք` ժամանակը չէ: Հնարավոր է՝ վաղը հայտնվի, ու հասկանամ, որ հենց ինքն է իմ ընտրյալը: Էլ ժամանակը դերակատարություն չի ունենա: Իսկ հատկանիշներից առաջին հերթին... Երբ տղան կարդացած է լինում, հարգանք է ունենում ընտանիքի, դիմացինի նկատմամբ, մի քիչ բարություն. շատ պետք չէ այս կյանքում (ծիծաղում է- LN):

- Բոլո՞ր հատկանիշները թվեցիր...

-Շատ մարդիկ ասում են, որ հարուստ լինի, բայց եթե խելացի լինի, հետագայում ամեն ինչ էլ կլինի:

-Ինչպե՞ս ես վերաբերվում օտարերկրացու հետ ամուսնությանը :

-Եթե կյանքում մի օր սիրահարվեմ օտարերկրացու… Բայց ինձ թվում է՝ ես երբեք էլ չեմ սիրահարվի (ծիծաղում է- LN): Ես ամեն ինչն եմ հայկական սիրում: Ու իմ կողքին պիտի հայ տղա լինի: Չեմ պատկերացնում, որ կողքինս հայերեն չխոսի:

-«Իմ կյանքում առաջին անգամ եմ զգում սերը ջինջ ու ամեն ինչ…. Սեր ուրիշ ոչինչ…»... Շատ էմոցիոնալ երգում ես «Սեր, ուրիշ ոչինչ» երգը, իսկ կյանքում որքանո՞վ են հարազատ այս բառերը:

-Ինձ թվում է' կյանքում բոլորն էլ զգացել են սեր: Ես էլ եմ զգացել (ժպտում -LN): Ու ավարտվեց:


- Սերը իրո՞ք երգերիդ պես հեքիաթային ես պատկերացում:

-Այո՛: Սերը տառապանք չէ, սերը դաժան չէ, տխրություն չէ: Դա անբացատրելի մի զգացում է, որը վատ բաների հետ կապ չունի:

-Եթե մի օր ստիպված լինես որոշում կայացնել՝ ընտանիք կամ կարիերա, ո՞րը կընտրես:

-Եթե պիտի ընտրեմ, ապա արգելելու է իմ կողքի տղամարդը: Բայց երբ հանդիպեմ, կհարցնեմ՝ հետագայում թողնելու եմ իմ մասնագիտությունը, թե ոչ: Չեմ ընդունում, երբ արգելքներ են դնում: Ինձ համար առաջին տեղում ընտանիքն է, առանց ընտանիքի մարդ երբեք երջանիկ չի կարող լինել: Իմ մասնագիտությունը հավերժ չէ, իսկ ընտանիքը հավերժ է: Իհարկե, չեմ ցանկանա, որ իմ կողքի տղամարդն իրեն թույլ տա ինձ զրկել այն բանից, որով ապրում եմ, ապրել եմ:

-Ասում են' երազանքների մասին բարձրաձայն չեն խոսում, բայց եթե այնուամենայնիվ հենց այս պահին իրականանար այն, ի՞նչ երազանք կպահեիր:

-Ասեմ՝ չի իրականանա: Չեմ ուզում ասել ճիշտն ասած (ծիծաղում է -LN): Ուրիշ երազանքներ էլ ունեմ: Ես այնպիսի բան եմ պահել, որ իրականանա: Իսկ բարձրաձայնելու համար, կասեմ, որ ընտանիքիս անդամները առողջ լինեն ու իմ կողքին:

 - Ո՞ր երգն ես ամենից շատ սիրում:

-Իմ երգացանկում չկա, բայց ես շատ եմ սիրում Պալինա Գագարինայի «Օրորոցային»-ը, որը կուզեի՝ հենց ինձ համար գրված լիներ, կամ գոնե իրավունք տրվեր' ես էլ երգեի:

-Երբևէ մտածե՞լ ես իմիջային կտրուկ փոփոխության մասին: Հնարավո՞ր է՝ քեզ մի օր, ասենք, շիկահեր տեսնենք:

-Անկեղծ ասած, ինձ չեմ պատկերացնում շիկահեր:

-Իսկ կարճ մազերո՞վ:

- Ես կտրել էի մազերս, բայ ինձ միայն փողոցում էին տեսնում այդպես. այդ շրջանում եթերում չկայի: Իսկ հիմա նորից երկար են: Իմիջս շատ չեմ փոխում, դա ինձ համար չէ:

-«Իմ խենթ երգի թևեր» տեսահոլովակում կերպարդ ռոքային է, նույնիսկ աջ թևիդ վրա կար դաջվածք, ինչպե՞ս ես վերաբերվում դաջվածքներով աղջիկներին: Հիմնական դաջվածք կունենա՞ս:

-Ո՛չ, չեմ պահի: Չեմ սիրում: Այդ օրը չգիտեմ ոնց համաձայնեցի, որ նկարեն, նկարված էր ի դեպ աչքի սուրմայով: Եթե հիմա ասեին հաստատ չէի համաձայնի: Ստացել էինք թինեյջերական կերպար: Բացի այդ, այդ տեսահոլովակը իմ առաջին տեսահոլովակն էր, ես նոր էի տեսնում՝ ոնց են նկարում, ինչպես է լինում:

- Ընտանիքում ամենափոքրն ես, ասում են' ծնողների սիրո ամենամեծ մասնաբաժինը հենց փոքրերին է հասնում: Քեզ մոտ ինչպե՞ս է: Երես շա՞տ են տվել:

- Միշտ քույրս էր նեղվում, մանավանդ երբ ինձ ինչ- որ տեղ թողնում էին, իրեն' ոչ: Ես փոքր տարիքից երգել եմ Տիգրան Հեքեքյանի երգչախմբում, ու նրանք վստահում էին ղեկավարիս, ես էլ ավելի ազատ եմ եղել: Իսկ երես չեմ առել:

- Փոքրիկներին վոկալ ես դասավանդում, իսկ նրանց հետ աշխատանքը բավական էներգիա է խլում... Ի՞նչը ստիպեց քեզ աշխատել նրանց հետ:

-Մտնում եմ դասարան, փոքր երեխաներ' մեծ աչքերով, սպասում են, թե այդ օրը ինչ եմ սովորեցնելու իրենց... Շատ մեծ էներգիա է տանում. մտածել եմ՝ գուցե դուրս գամ, թողնեմ, բայց չի ստացվում. նրանց հետ շատ եմ կապվել:

- Քեզ երեխաները ինչպե՞ս են դիմում:

-Ընկեր Սուսաննա (ծիծաղում է -LN)

- Ի՞նչ կմաղթես կանանց:

-Կանաց մաղթում եմ, որ իրենց կողքին լինեն կայուն, հասուն տղամարդիկ: Չորս կողմս նայում եմ ու տեսնում, որ շատ կանայք երբեմն տղամարդու դերն էլ են իրենց վրա վերցնում: Տղամարդիկ չթողնեն, որ կանայք երբևէ տրտնջան: Սիրող բալիկներ ունենան ու երջանիկ լինեն:

                                           

                                                                                                            Հարցազրույցը'  Հասմիկ Մելիքսեթյանի

 

Դիտվել է 13283 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Stephany | 28-04-2012 12:15
iroq vor shat ankexc u bari axjik a .. ete inqn el urish dzeverov araj gnar enqaan baneri khasner )) u es iren dra hamar em sirum ir lave linelu hatkutyamb )) iren chem janachum bayc kcankanayi janachel )) es ir mec erkrpaguhin em u cankanum em shat angamner tesnel bemerum )) nor clipner unena ))) kcankanayi iren tesnel Astxkik Safaryani het duetov )))

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-07-2025 09:51
Անջելինա Ջոլիի ավագ կենսաբանական դուստրը տեղափոխվել է նրա տնից, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի տվյալներով՝ Շայլոն, ով անցյալ տարվա մայիսին դարձավ 19 տարեկան, այժմ ապրում է իր մտերիմ ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի հետ:
19-07-2025 09:44
Դենիզ Ռիչարդսը պնդում է, որ բազմիցս ենթարկվել է ընտանեկան բռնության իր ամուսնու՝ Աարոն Ֆիպերսի կողմից, ով մեկ շաբաթ առաջ ամուսնալուծության հայց է ներկայացրել իրենից: Դերասանուհին և OnlyFans-ի մոդելը ոստիկանությանը տրամադրել է հարձակման լուսանկարները և ստացել արգելող որոշում՝ ամուսնուն իրեն մոտենալը կանխելու համար: 54-ամյա Ռիչարդսը դատական հայց է ներկայացրել ամուսնու դեմ և հայտարարությանը կցել է 2022 թվականին արված իր աչքի կապտուկների լուսանկարները:
19-07-2025 09:36
Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:
18-07-2025 09:42
Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։ 
18-07-2025 09:36
Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.07.2025
Դիտվել է 888 անգամ
15.07.2025
Դիտվել է 434 անգամ
17.07.2025
Դիտվել է 275 անգամ
19.07.2025
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster