Ինչպես մազերը խիտ դարձնել
06.07.2016
Գեղեցիկ և խիտ մազերը բոլոր ժամանակներում կանանց ամենագլխավոր զարդարանք է եղել:
Որպեսզի մազերը ավելի խիտ դառնան, բավական է կանոնավոր օգտագործել այս միջոցը:
Արդյունքը տեսանելի կլինի հենց առաջին անգամից:
Եվ այսպես, ինչպե՞ս խտացնել մազերը:
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- 2 ճաշի գդալ գերչակի յուղ,
- 1 ձվի դեղնուց,
- 1 ճաշի գդալ մեղր:
Կիրառման կարգը․
Ոչ մեծ ամանի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միասեռ զանգված ստանալը:
Քսեք խառնուրդը գլխի մաշկին, հագեք պոլիէթիլենային գլխարկ և փաթաթեք գլուխը սրբիչով:
Երեք ժամ անց լվացեք գլուխը սովորական շամպունով: Ձեզ կթվա, որ մազերը գլխի վրա երկու անգամ ավելացել են:
Խորհուրդ է տրվում այս դիմակը կիրառել շաբաթական 1–2 անգամ՝ երկու ամիս շարունակ։ Ձեր մազերի ծավալայնությունն ու խտությունը երաշխավորված կլինի։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13439 անգամ
Читать на русском
|