Հեռացնում ենք դեղին հետքերը հագուստի վրայից
01.07.2016
Եթե ձեր հագուստի վրա հայտնվել են քրտինքից առաջացած ահավոր դեղին հետքերը, մի շտապեք դեն նետել այն:
Ստորև ներկայացված եղանակով դուք հեշտությամբ կազատվեք դրանցից:
Ձեզ ընդամենն անհրաժեշտ կլինի․
- մեկ թեյի գդալ աման լվացող հեղուկ,
- 3-4 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ,
- 2 ճաշի գդալ սննդային սոդա:
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միասեռ զանգված ստանալը: Քսեք այն կեղտոտված կտորին:
Մնում է միայն զարմանալ, թե որքան արագ կանհետանան դեղին հետքերը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7244 անգամ
Читать на русском
|