Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ստուգում ենք առողջությունը յոդի միջոցով

13.06.2016

Յոդը օրգանիզմի համար կարևորագույն տարր է, որի ավելցուկը կամ պակասը ազդում է հոգեկան առողջության, ուղեղի և այլ օրգանների գործառույթների ու, ընդհանրապես, առողջության վրա:

Վահանաձև գեղձի հորմոնները 65%-ով կազմված են յոդից: Յոդի պակասի դեպքում վահանաձև գեղձը մեծանում է՝ փորձելով լրացնել պակասը և արտադրել բավարար քանակի յոդ (էնդեմիկ զոբ), ինչը, սակայն, տեղի է ունենում հիվանդութայն ուշ փուլերում:

600x580

Յոդի պակաս

Շատ կարևոր է ժամանակին պարզել օրգանիզմում յոդի պարունակության մակարդակը: Դա կարելի է անել հասարակ փորձով՝ տնային պայմաններում:

Երեկոյան բամբակե ձողիկով դաստակին յոդով երեք գիծ տարեք՝ բարակ, հաստ և ավելի հաստ:Եթե առավոտյան տեսնեք, որ այդ 3 գծից հետք անգամ չկա, անպայման դիմեք էնդոկրինոլոգին, ավելի ճշգրիտ՝ անալիզների և անհրաժեշտ դեղամիջոցների համար:

600x580

Եթե մնացել է ամենահաստ գիծը, վերանայեք ձեր սննդակարգը, նրա մեջ ներառելով յոդով հարուստ մթերքներ, օրինակ ծովակաղամբ, ձու, ծովային ձկնատեսակներ:

Եթե չկա միայն ամենաբարակ գիծը, ապա ձեր առողջությանը վտանգ չի սպառնում:

Յոդավորված աղի օգտագործումը ամենահեշտ և հասանելի տարբերակն է հիպոթիրեոզի կանխարգելման համար: Սակայն այն պիտանի է միայն սառը ուտեստները համեմելու համար: Այդպիսի աղն անօգուտ է դառնում տաք ուտեստների մեջ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 24910 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Ruzanna | 15-06-2016 08:52
ete voch mi gic el chi mnacel inch e nshanakum?

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-01-2026 10:43
Նյու Յորքի շատ կանայք, ովքեր հոգնել են մակերեսային ժամադրություններից և անվերջ ծանոթությունների հավելվածներից, գտել են ժամանակ անցկացնելու անսովոր միջոց՝ կացարանի շների հետ, հաղորդում է New York Post-ը։ Հանրության հետ կապերի մասնագետ Լորեն Ուայրը կիսվում է իր փորձով։ «Ժամադրությունների հավելվածները երբեմն թվում են անելիքների ցանկի ևս մեկ կետ, մինչդեռ շան հետ ժամանակ անցկացնելը պարզ և հաճելի է»,-ասում է նա։ «Եվ, ի դեպ, շները քիչ են խոսում»,-ծիծաղում է նա։
10-01-2026 10:38
Քենդալ Ջենները որոշել է վերջ դնել իր սեռական կողմնորոշման վերաբերյալ առցանց ենթադրություններին: «In Your Dreams» փոդքասթի հունվարի 9-ի դրվագում 30-ամյա մոդելը անկեղծորեն անդրադարձել է այն լուրերին, թե ինքը «գաղտնի լեսբուհի» է: Ջենները շեշտել է, որ ինքն իրեն չի նույնականացնում որպես գեյ, բայց եթե այդպես լիներ, չէր թաքնվի: «Շատերի համար դժվար է բացահայտվել: Բայց ինձ ճանաչելով՝ կարծում եմ, որ կյանքիս այս փուլում ես բաց կլինեի, եթե դա ճիշտ լիներ»,-բացատրել է նա:
10-01-2026 09:47
Օրական կարելի է ուտել ընդամենը մեկ ճաշի գդալ մայոնեզ։ Մասնագետների խոսքով՝ մայոնեզի օրական չափաբաժինը 20-30 գրամ է՝ լինի դա սենդվիչների, աղցանների մեջ, թե այլ ուտեստների համար որպես համեմունք։ Նրանք մայոնեզն անվանել է հակասական արտադրանք, բացատրելով, որ միայն չափից շատ օգտագործումը կարող է վնաս հասցնել։
10-01-2026 02:50
Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում գլխավոր դերում. հրավերն անձամբ ստացել է հայտնի ամերիկացի պրոդյուսերից։ Ֆիլմում Լիլիթը նկարահանվելու է համաշխարհային աստղերի հետ և հանդիսատեսին ներկայանալու է բոլորովին նոր՝ անսպասելի կերպարում. հայտնում է Zontix-ը:
10-01-2026 01:52
40-ամյա Ամանդա Սեյֆրիդը զարդարել է Vogue ամսագրի հունվարյան շապիկը: Դերասանուհին կրել է Dior-ի, Valentino-ի և Chloé-ի հագուստներ, իսկ հարցազրույցում քննարկել է կպչուն տագնապների խանգարումը և այն, թե ինչու է ընտանիքն իր համար ավելի կարևոր, քան կարիերան:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.01.2026
Դիտվել է 1863 անգամ
04.01.2026
Դիտվել է 1288 անգամ
08.01.2026
Դիտվել է 730 անգամ
07.01.2026
Դիտվել է 335 անգամ
09.01.2026
Դիտվել է 208 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster